Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Լավ, եթե ինքը Միջանցք չի տալիս, ինչի՞ է մեջը դրել «անխոչընդոտ կապ» բառակապակցությունը. փաստաթղթերը ստորագրելուց առաջ դրանք պետք է կարդալ. Րաֆֆի Ասլանյան 168.am 168.am

time

«Պրեսսինգ» հաղորդաշարում փաստաբան, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթին ու դրա բովանդակությանն անդրադարձավ իրավական տեսանկյունից։

«Վաշինգտոնի փաստաթուղթն առոչինչ փաստաթուղթ է, իրավական փաստաթուղթ չէ։ Սա նախընտրական բուկլետի նման մի բան է՝ տրված Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ գնա, քեզ նվեր, հասարակությանը խաբի՛ր ու ընտրվի՛ր։ Հասարակությունը պետք է սա հասկանա։ Ադրբեջանը լուռ էր մինչև 2021թ․ ընտրություններ, բայց հենց Փաշինյանի իշխանությունը վերարտադրվեց, սկսեց նվաճողական քաղաքականությունը՝ ընդհուպ Արցախի էթնիկ զտում… Հիմա նույն վիճակն է։ Տիգրանաշենը, մյուս բոլոր պահանջները դեռ առաջ չեն քաշում, մինչև Փաշինյանը նորից կընտրվի, ու կսկսեն…»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Հիշեցնենք, 2020թ. Իլհամ Ալիևը գաղտնազերծել էր Դուշանբեում իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած կարճատև երկխոսության բովանդակությունը՝ հայտարարելով, թե այն ժամանակ Փաշինյանն իրենից ժամանակ է խնդրել Հայաստանում իր իշխանությունն ամրապնդելու համար, որից հետո խոստացել է Ղարաբաղի հարցում ադրբեջանցիների համար ընդունելի լուծման գնալ։

Լավ, եթե ինքը Միջանցք չի տալիս, ինչի՞ է մեջը դրել «անխոչընդոտ կապ» բառակապակցությունը. փաստաթղթերը ստորագրելուց առաջ դրանք պետք է կարդալ. Րաֆֆի Ասլանյան

«Լավ, եթե ինքը Միջանցք չի տալիս, ինչի՞ է մեջը դրել «անխոչընդոտ կապ» բառակապակցությունը։ Եթե այդ ճանապարհի վրա մահվան ելքով վթար տեղի ունեցավ, ո՞ր քննիչն է կալանավորելու վարորդին։ Ադրբեջանցի վարորդին հայ քննիչը կարողանալո՞ւ է կալանավորել, իհա՛րկե ոչ։ Բա ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Ասում եք՝ մեր իրավազորության տակ է գտնվելու․ հանցագործության սպասարկումն ո՞վ է իրականացնելու։ Եթե դու քո պետության բոլոր ատրիբուտները չես կարողանալու իրականացնել այդ ճանապարհի վրա, ուրեմն դա Միջանցք է, ինչ անուն ուզում ես՝ տուր։ Փաստաթղթերը ստորագրելուց առաջ դրանք պետք է կարդալ»,- եզրափակեց Րաֆֆի Ասլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test