«Հրապարակ»-ի նախորդ հոդվածիցս հարցեր առաջացրեց պլան Բ-ի, Գ-ի, Դ-ի պահը:
Ի՞նչ էր դա նշանակում և ինչպե՞ս պետք է նախապատրաստվել դրանց: Եվ ամենակարևորը՝ ո՞րն է պլան Ա-ն: Բացատրեմ՝ պլան Ա-ն հիմնականն է, ինչը նշանակում է, որ գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվելիք քաղաքական ուժը անխոչընդոտ (Նիկոլի չսիրած բառը), նախ, ձևավորվում է (1-ին փուլ):
Երկրորդ փուլով մասնակցում է 2026-ի խորհրդարանական ընտրություններին, ստանում է ընտրողների առավելագույն ձայները (3-րդ փուլ) և ձևավորում է գործադիր իշխանություն (վերջին փուլը): Իսկ թե ինչու առավելագույն, ապա այդ հարցը ևս պլան Ա-ի մասն է. ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլի անձնական վարկանիշն, ըստ վերջին սոցհարցումների, 12 տոկոս է: Նրա կողմից համահիմնադրված «Քաղպայմանագիր» կուսակցությանը՝ երևի թե զրոյական, բնականաբար, առանց Նիկոլի: Իսկ հաշվի առնելով, որ Սամվել Կարապետյանի անձնական վարկանիշը 10 տոկոս է (երկրորդը Նիկոլից հետո) և շարունակում է աճել, ապա կես տարի անց առնվազն կկրկնապատկվի և կեռապատկվի: Եվ իր հետ կբարձրացնի իր կողմից հիմնադրվելիք կուսակցության վարկանիշը:
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայաստանյան «ժողբաստիոնն» իրականում բռնել է բռնապետության վերածվելու ճանապարհը, ապա պլան Ա-ն մեծ հավանականությամբ չի գործարկվի: Հատկապես նկատի ունենալով մոլդովական ընտրությունների օրինակը և դրանց նկատմամբ արևմտյան ղեկավարության լռելյայն համաձայնությունը:
Այդպիսով, պլան Ա-ին փոխարինելու է գալիս Բ-ն՝ եթե առաջին փուլը կյանքի չի կոչվում հենց սկզբից: Այսինքն, կուսակցության գրանցում տեղի չի ունենում կամ աշխարհի ամենաարդար արդարադատության նախարարությունը ձգձգում է գրանցումը: Իսկ գրանցելուց հետո էլ այդ հանգամանքն անիմաստ է դառնում ժամկետների առումով: Առաջին հայացքից անհաղթահելի թվացող այդ խոչընդոտը հաղթահարելու նպատակով Կարապետյանի թիմն ընտրություններին մասնակցում է որևէ կուսակցության կազմում՝ չանդամակցելով դրան: Եթե, իհարկե, Ընտրական օրենսգրքի այդ դրույթը վերջին պահին չի փոխվում: Իսկ եթե օրենքը փոխվում է (պլան Գ), ապա պետք է պատրաստ լինեն դիմումները և թիմի անդամները ներառվեն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության կազմում: Այդ խոչընդոտները հաղթահարելիս պետք է հաշվի առնվեն ընտրական գործընթացի հետ համադրելիության ժամկետները:
Վերջնական փուլը, ինչպես երևում է, գործարկվում է պլան Դ-ի հետ: Եթե ընտրատեղամասերի՝ ընդդիմության վստահված անձանց և հանձնաժողովականների, ինչպես նաև օբյեկտիվ դիտորդների կողմից ներկայացված տեղեկանքներն ապացուցեն, որ ընտրություններն անցել են էական խախտումներով՝ ինչպես դա տեղի էր ունեցել մոլդովականում, ապա շարժման ղեկավարությունը պետք է պատրաստ լինի գնալ անձնազոհության՝ եթե դա պահանջի օրինավորության և արդարության վերականգնումը: Այլ տարբերակ չի լինում ընդհանրապես՝ հատկապես եթե հաշվի ենք առնում, որ բռնապետությունը, նախ, հաստատված է «ժողբաստիոնի» անվան ներքո: Եվ երկրորդ, այն վայելում է ողջ արևմտյան աշխարհի աջակցությունը, իսկ երկրագնդի հյուսիսային կողմը վաղուց լվացել է ձեռքերը:
Ես, իհարկե, կցանկանայի, որպեսզի վերը ներկայացվածը կյանքի չկոչվեր: Հատկապես որ 2003-2018 թվականներին որպես դիտորդ ակտիվորեն մասնակցել եմ ընտրություններին: Եվ տեղյակ եմ, որ դա երբեմն վտանգավոր է լինում: Եվ, դժբախտաբար, վստահ եմ, որ 2026-ին դա լինելու է առավելապես վտանգավոր: Բայց, ինչպես ասվեց, հակամարտությունն առանց կորուստների չի լինում: Իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն այլ տարբերակ ուղղակի չի թողել:
Կա՛մ ինքը մնալու է որպես վերջին վարչապետը՝ իր հետ տանելով Հայաստանը, և կա՛մ Հայաստանը պետք է այլ վարչապետ ունենա: Այլապես, որպես պետություն, այն գոյություն չի ունենալու:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test