Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին` մեր Սուրբ եկեղեցին անսասան է». Վեհափառ mamul.am mamul.am

time
 «Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին` մեր Սուրբ եկեղեցին անսասան է». Վեհափառ

«Մեր սրտերը վշտացած են` տեսնելով` ինչպես են քաղաքական որոշումով կեղծ, շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ` եկեղեցականներ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը, Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, Տիար Սամվել Կարապետյանը: Մեր աղոթքները նրանց հետ են: Հավատում ենք, որ աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնելու արդարությունը, որ ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը: Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին` մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր` հավատավոր մեր ժողովրդով, և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը` հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը: Մեր կոչն է` հավատավոր մեր զավակներին` ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների և փորձությունների առաջ, այլ առաջ ընթանալ առաքելապատվեր քաջությամբ: Որովհետև աստված մեզ երկչոտության հոգի չտվեց այլ զորության, սիրո և զգաստության: Միասանաբար ամրապնդենք հույսն ու հավատը մեր կյանքում, բարին ու խաղաղությունը մեր երկրում, համերաշխությամբ ու միաբանությամբ կարող պիտի լինենք իրագործելի դարձնել պետության հզորացման և հայրենիքի շինության մեր համընդհանուր տեսիլքները: Աղոթում ենք, որ ամենակալ աստված իր սուրբ աջով պահպանի մեր հայրենիքը, Հայստանյայց առաքելական մեր սուրբ եկեղեցին և զորացնի մեր ժողովրդին` աննկուն ոգով դիմագրավելու բոլոր մարտահրավերները: Թող տերը ապահովություն ու բարօրություն ապահովի ազգիս հայոց ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի: Այսօր և միշտ և հավիտյանս` ամեն: Ձեր ուխտն ի կատար, սիրելի ուխտավորներ»,- դիմելով հավատավոր ուխտավորներին` Մայր տաճարում ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Այնուհետև Մայր տաճարում հնչեց միասնական աղոթք:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test