Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Եթե այսօր չլինի արդարադատություն, շաբաթվա ավարտին հավաքվելու ենք Ազատության հրապարակում»․ Ալիկ Ալեքսանյան mamul.am mamul.am

time
 «Եթե այսօր չլինի արդարադատություն, շաբաթվա ավարտին հավաքվելու ենք Ազատության հրապարակում»․ Ալիկ Ալեքսանյան

«Այստեղ հավաքվել ենք՝ պահանջելու արդարություն, արդարադատություն և ազատություն Սամվել Կարապետյանին»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը։

«Ու եթե այսօր չլինի արդարություն և արդարադատություն, ապա շաբաթվա ավարտին հավաքվելու ենք Ազատության հրապարակում։ Այսօրվա որոշումից է կախված, կհավաքվենք վաղը, թե ոչ։ Լավ գիտակցում ենք՝ ուր ենք գնում։ Առավոտյան կհայատարարենք, թե որ ժամին կհավաքվենք Ազատության հրապարակում»,- հավելեց Ալեքսանյանը։

Հիշեցնենք՝ ժամը 18։00-ից դատարանը քննում է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։

Հակակոռուպցիոն դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելով գործարար Սամվել Կարապետյանին և պահանջելով ազատ արձակել նրան։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test