Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին, նկատում է, որ տարիներ անց մարդը փորձում է հերթական անգամ խեղաթյուրել պատմությունը, սրբագրել այն, ինչ որ բոլորս գիտենք։
«Ցավոք, այդ տարիներին այսքան մեդիաներ չկային, «Ա1+»-ի եթերներն էին, որոնք կարող են մարդիկ գտնել արխիվի տեսքով ու ուսումնասիրել, թե ինչ է ասել այն ժամանակ այդ սպանություններից հետո:
Կոնկրետ Պողոս Պողոսյանի սպանությունից հետո «Ա1+»-ի եթերում ասում է՝ եթե ես այդտեղ լինեի, այլ կերպ կարձագանքեի, կամ եթե ողջ լիներ, ես դեռ նրան բան կունենայի ասելու․ մարդը փորձում է պատմությունը մաքրագրել»:
Մինասյանը ընդգծում է՝ տարօրինակ զուգադիպությամբ բոլոր ողբերգությունների մասին, այդ թվում՝ «Մարտի 1»-ի, Ռոբերտ Քոչարյանը հաջորդ օրն է իմացել․ ըստ պատգամավորի՝ նա ուղղակի մաքրագրություն է անում իր կենսագրության մեջ:
«Մարդկանց մոտ պետք է թարմացնել հիշողությունները՝ այդ «արյունոտ տասնամյակի»-ի մասին, որովհետև հնարավոր է, որ նոր սերունդը, որը չի ապրել Քոչարյանի կառավարման տարիներին, հավատա նրա խոսքերին:
Հարցազրույցում ակներև է ՀՀ-ի ու հայ ժողովրդի նկատմամբ եղած վերաբերմունքը․ էդ մարդը չի զգում, չի սիրում, չի ապրում ժողովրդի ցավով, բայց հարցազրույցի դրվագները եկան ապացուցելու դա, որ իր համար այդքան էլ հաճելի չէր մարզեր գնալը, մարդկանց հետ շփվելը, քարոզարշավ անելը․ դա ծանր գործ է»,- ասում է Մինասյանը:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test