Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պողոս Պողոսյանի սպանությունից հետո են, երևի, նրան տանը սկսել Ռոբ ասել, մինչ դա Դուք-ով էին խոսում. տեսանյութ armtimes.com armtimes.com

time
Պողոս Պողոսյանի սպանությունից հետո են, երևի, նրան տանը սկսել Ռոբ ասել, մինչ դա Դուք-ով էին խոսում. տեսանյութ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Եգիպտոսում տեղի ունեցած Մերձավոր Արևելքի Խաղաղության գագաթնաժողովին, նկատում է՝ շատ կարևոր բան է տեղի ունեցել Շարմ էլ Շեյխում․ սա պատմական գագաթնաժողով է՝ նվիրված պատմական իրադարձությանը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը․ հաստատվում է խաղաղություն:

Հայաստանի մասնակցությունը այդ գագաթնաժողովին աննախադեպ է ըստ Մեհրաբյանի:

Խոսելով մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին՝ Մեհրաբյանը նշում է՝ ԱՄՆ հանրապետական կոնգրեսականները շրջանառության մեջ են դրել PEACE Act կոչվող օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի դեմ. «Ընդ որում՝ սա օրինագիծ է, որին դեմ է արտահայտվել Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի գրասենյակը, որը դեռ իներցիայով թյուրիմացաբար ազդեցություն է պահպանում Կոնգրեսում և գործում է հակահայկական և հակահայաստանյան օրակարգերով:

Նրանք անհայրենիք ստահակներ են, որոնք միայն վնաս են տալիս ՀՀ-ին, հայ ժողովրդին և նույնիսկ ամերիկահայությանը․ սրանք ընդամենը մուտանտներ են»:

Մեհրաբյանի համոզմամբ՝ Հայ հեղափոխական դաշնակցություն․ այդ երեք բառերի բառակապակցությունը սուտ է. Հայ չէ այլևս, այլ հակահայ և հակահայաստանյան, հեղափոխական չէ, այլ հակահեղափոխական՝ հանուն ռուսական կայսերաֆաշիզմի, և դաշնակցություն էլ չէ, այլ մի խումբ մարդկանց աղանդ, որի լուծարումը հրամայական է։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test