Իշխանությունները պատրաստվում են անել ամեն ինչ, որպեսզի Սամվել Կարապետյանի ազատությունը սահմանափակվի եւս երկու ամսով․ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Իշխանությունները հաճախ հայտարարում են, թե որևէ մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանի կամ մեր շարժման նկատմամբ։ Եթե դա այդպես է, ապա ինչո՞ւ են ամեն կերպ ձգտում երկարաձգել նրա կալանքը, ինչո՞ւ են նրան ձերբակալել։ Այս քայլերը ցույց են տալիս, որ իրականում լուրջ մտահոգություն ունեն», ասաց Նարեկ Կարապետյանը։
Այսօր հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցը։ Հիշեցնենք, օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։
Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է։ Ի աջակցություն Սամվել Կարապետյանի ցույցին, դատարանի մոտ էին նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Եթե Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվի, ապա «Մեր ձևով» շարժումը շաբաթ օրը հանրահավաք եւ քայլերթ կկազմակերպի․ «Որպեսզի բոլորը տեսնեն, որ այս գործելաոճով իրենք չեն կարողանա ամեն անգամ ինչ–որ մեկին ձերբակալեն, կալանավորեն, ալիքը վերցնեն իրենց վրա, հետո ժամանակի մեջ հանգի։ Ալիքը չի հանգում, ալիքն ավելանում է, անարդարության զգացողությունն ավելանում է։ Գյուղերում մարդիկ են ուղարկում, որ մարդկանց ցուցում տան՝ դուրս չհելնեք, չհանդիպեք իրենց հետ։ Իրենք հենց միայն իրենց այդ քայլով գյուղերի մեր հայրենակիցների մոտ իրենց վարկաբեկում են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կարապետյանը պատասխանեց նաեւ իշխանական ճամբարից հնչող հայտարարություններին, թե մարդիկ իրենց կողքին են՝ փողի համար․ «Այստեղ գտնվող հազարավոր մարդկանցից ես ճանաչում եմ, երևի 10 %-ին, 15 %-ին։ Մենք չլսեցինք որևէ գաղափարական փաստարկ իրենց կողմից ։ Նրանք միայն ինչ-որ մարդկանց անվանարկելու ակցիաներ են անում, բայց որևէ ծրագրային առաջարկ, որը կապված կլինի երկրի հետ, չենք լսել»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test