Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գույքահարկ, աղբահանություն, կաթնամթերք․ համատարած թանկացումներ` Հայաստանում armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գույքահարկ, աղբահանություն, կաթնամթերք․ համատարած թանկացումներ` Հայաստանում

Նիկոլ Փաշինյանն օրերս տեսանյութ էր հրապարակել, շրջում էր սուպերմարկետում, զարմացած նայում էր մսամթերքի, կաթնամթերքի, խմիչքների արժեքներին, սակայն առանց գնում անելու դուրս է գալիս խանութից։

Հայաստանում թուրքական ներդրումները ողջունող Էկոնոմիկայի նախարարի օրոք համատարած թանկացումները խաթարել են քաղաքացիների առօրյան։ 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.8%, իսկ 2025թ. օգոստոսի համեմատ՝ 0.3% գնաճ: Այս մասին վկայում են Վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները։

Թոշակառուները գնումներ քիչ են անում, թոշակն են խնայում, որ կարողանան ապրել մինչև հաջորդ ամիս։

Աշխատանքով ապրողները անվերջ բողոքում են, որ թանկացում է, մեղադրում իշխանությանն ու քայլում առաջ, չեմ մոռանում նաև գույքահարկը, քառակուսի մետրով հաշվարկվող աղբահանության արժեքի բարձրացումը, պնդում, որ վճարում և փոխարենը ոչինչ չեն ստանում։

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում գույքահարկի նոր սանդղակով հարկվելու է 432 000 բնակարան։ 2026 թվականին, երբ օրենքն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, անշարժ գույքի հարկից գոյացող ընդհանուր հարկային մուտքերը կկազմեն ավելի քան 40 մլրդ դրամ՝ ներկայիս 9 մլրդի փոխարեն։ Տնտեսագետները պնդում են, որ օրենքի ամբողջությամբ գործարկվելուց հետո Երևանի կենտրոնում գտնվող 1 սենյականոց բնակարանի գույքահարկը կկազմի տարեկան 200-250 հազար դրամ, 2-3 սենյականոցինը` 400 հազար և ավելի։

Հարկ է նշել, որ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. սեպտեմբերը 2024թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 3.7%։ 2025թ. սեպտեմբերին 2024թ սեպտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 5.0%-ով, ալյուրինը՝ 7.2%-ով։ Թռչնամսի գինը 2025թ. սեպտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, գառան և խոզի մսերինը՝ 3.1%, 4.9% և 9.4%-ով:

Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test