Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք չենք նահանջելու, քանի որ մեր նպատակը Հայաստանի պատիվն է․ Մեր ձևով շարժման անդամ armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք չենք նահանջելու, քանի որ մեր նպատակը Հայաստանի պատիվն է․ Մեր ձևով շարժման անդամ

Հակակոռուպցիոն դատարանում քննվում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի կալանավորման միջնորդության երկարացման հարցը: ArmLur.am-ը հակակոռուպցիոն դատարանի դիմաց ուղիղ եթերում լուսաբանում է իրավիճակը։

Այս պահին Սամվել Կարապետյանի աջակիցները փակել են Թբիլիսյան խճուղին։

Կալանքի երկարացման գործը քննելու է հակակոռուպցիոն դատարանի՝ քաղաքական պատվերներ կատարողի համարում ունեցող դատավոր Վահե Դոլմազյանը:

Նշենք, որ կալանքի ժամկետի ավարտից 2 օր անց նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Ազգային բարերարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Թե ինչ է սպասվում այսօր գործարար, բարերար Սամվել Կարապետյանին, արդյոք դատավոր Դոլմազյանը կորոշի, որ նա պետք է շարունակի մնալ կալանքի տակ, թե ազատ կարձակի մինչ այսօր իր արտահայտած կարծիքի համար բանտարկված գործարարին, կիմանանք ժամեր անց:

Նանիկ Աղասյան, Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test