«Շատ կցանկանայի, որպեսզի մեր սպասելիքներն ուղղված լինեին արդարադատության իրականացմանը, բայց, ցավոք, մենք դատարաններ գալիս ենք ոչ թե արդարադատության, այլ՝ հրաշքի սպասումով»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
Մամիկոն Ասլանյանը դատարանի մոտ էր՝ ի աջակցություն բարերար Սամվել Կարապետյանի։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցը։ Օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։ Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է։
Ըստ Մամիկոն Ասլանյանի խոսքով՝ Հայաստանի հանրապետությունում գրեթե ոչ ոք արդարադատության իրականացմանը չի հավատում, ինչը նշանակում է, որ պետությունը իր ամենակարեւոր ֆունկցիաներից մեկում արդեն իսկ թերացել է․ «Տարբեր անգամներ, տարբեր անձանց նկատմամբ իրենց գործելաոճը նույնն է, բայց տարբեր հարցեր են լուծում, նայած, որ ժամանակաշրջանում՝ ինչ հարց։ Բնականաբար, ով կոտրվելու ընդունակություն ունի, նա կկոտրվի, ով չունի՝ չի կոտրի։ Հետևաբար, այս պրոցեսը զուտ մարդուն հոգեբանորեն կոտրելու միջոց է․ կարծում եմ, վաղուց այլևս չի աշխատում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test