Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նոր մեղադրանքը բերվել է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու համար․ Մարուքյան sputnik sputnik

time
Նոր մեղադրանքը բերվել է Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու համար․ Մարուքյան
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքն իրականության հետ բացարձակ կապ չունի և արվել է այն բանի համար, որ նրա կալանքի ժամկետը հնարավոր լինի 2 ամսով երկարաձգել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Քաղաքական գործիչը լավատեսություն չունի, թե այսօր դատարանն այլ որոշում կկայացնի, քանի որ ըստ նրա՝ դատական, իրավական համակարգի գլխին կանգնած է գործադիր իշխանությունը։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
«Եթե վարչապետը կարող է sms-ով աշխատանքից հեռացնել ԲԴԽ նախագահին, դա նշանակում է, որ ԲԴԽ նախագահն ինքն է, նաև նշանակում է, որ նա է քննչական և բոլոր պետական ինստիտուտների ղեկավարը, որոնք պետք է բնույթով անկախ լինեին»,- ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միայն հունիսի 17-ի գրառումները բավարար են, որ այս գործը Հայաստանի Հանրապետությունը պարտվի ՄԻԵԴ-ում։
«Բոլոր այդ գրառումները ցուցմունք են ընդդեմ ՀՀ-ի, երբ ՄԻԵԴ-ում կքննվի «Կարապետյանն ընդեմ ՀՀ-ի» գործը։ ՄԻԵԴ յուրաքանչյուր դատավոր ցնցված կլինի, թե ոնց կարող է նման բան լինել և այլն»,- ասաց Մարուքյանը։
Շեշտեց՝ Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, ու դա ոչ թե ինքն է ասում, այլ ԵԽԽՎ–ի մշակած բոլոր չափանիշներով է այդպես։
Նշենք, որ հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք վիրավորական և սպառնալի գրառումներ արեց՝ ուղղված Սամվել Կարապետյանին։ Գրառումներից րոպեներ անց լուրեր տարածվեցին, որ խուզարկվում է Սամվել Կարապետյանի երևանյան տունը, կան բերման ենթարկվածներ։ Այս ամենին նախորդել էր Սամվել Կարապետյանի հայտարարությունը ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 290–րդ (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), 296–րդ (Փողերի լվացում), 422–րդ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test