«Հուսով ենք, որ դատավորը կկայացնի արդար որոշում եւ Սամվել Կարապետյանը կազատ արձակվի»,- ՀՀ հակակոռուպցիոն դատարանի մոտ, լրագրողների հետ զրույցում «Մեր ձեւով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը։
Օրերս հայտնի դարձավ, որ Սամվել կարապետյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. այն համալրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման դրվագով։ Փաստաբանական խումբը վերահաստատում է իր մոտեցումը՝ Սամվել Կարապետյանի հետ կատարվողը քաղաքական հետապնդում է, նա, ըստ ԵԱՀԿ չափանիշների քաղբանտարկյալ է։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում է Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու հարցը։
Գոհար Ղումաշյանը չի բացառում, որ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի փոփոխությունը կապված է «Մեր ձեւով» ակտիվ գործունեության հետ։ Ըստ նրա, «Մեր ձևով» շարժման հաշվետու հավաքը, մարդկանց լայն մասնակցությունը դրան կարող էին ազդեցություն ունենալ գործի ընթացքի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանն էլ լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ շարժումը վերջին շրջանում զգալի աճ և ազդեցություն է ձեռք բերել՝ մեր երկրում հանրային օրակարգ փոխելով։ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքի փոփոխությունը նա էլ չի բացառում, ոչ արդյունք է ակտիվության և հաջողության։
Ամեն դեպքում, նա սպասում է դատավորի արդար որոշմանը և հույս ունի, որ Սամվել Կարապետյանը կազատ արձակվի․ «Մենք հավատում ենք, որ դատական համակարգը կսթափվի և իր երդման համաձայն կգործի հանուն Հայաստանի հանրապետության և նրա քաղաքացիների շահերի»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test