Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքե՞ր են Արամուս գյուղի դաշտում սպանված ամուսինները. 1 օրվա մեջ 4 սպանություն armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ովքե՞ր են Արամուս գյուղի դաշտում սպանված ամուսինները. 1 օրվա մեջ 4 սպանություն

Ինչո՞վ է զբաղված իրավապահ համակարգը, երբ 1 օրվա մեջ 4 կյանք է զրկվում։ Հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հարեւանի ձեռքով սպանվեցին Արմենուհի եւ Գեւորգ Ղազարյանները: 61-ամյա Արայիկը ամուսիններին սպանելուց հետո իր հանցավոր գործողությունները չէր դադարեցրել։

Մինչ իրավապահ համակարգը դեպքի վայրում գործողություններ էր իրականացնում ու փորձում էր հասկանալ՝ ինչ է եղել , ենթադրյալ հանցագործը նույն օրը Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին, կրակոցներ էր արձակել Կոտայքի մարզի Զովունի բնակավայրում հաշվարված 46-ամյա Վահե Մարտիրոսյանի և Երևանում հաշվառված 44-ամյա Մարինե Հայրապետյանի ուղղությամբ: Վերջիններս տեղում մահացել են:

1 օրվա մեջ 4 սպանություն Կոտայքի մարզում, ինչը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս։

Նկատենք, որ այս ողբերգական դեպքերից մեկ օր առաջ հոկտեմբերի 11-ին Կոտայքի մարզի Չերանցավան քաղաքում եկեղեցու մեջ սպանվեց 57-ամյա Անդրանիկ Ղ․-ին, որը մասնակցում էր իր սանիկի հոգահանգստի արարողությանը ե,ւ ենթադրյալ հանցագործը, մտնելով եկեղեցի, հայտարարել էր, որ մահացած 20-ամյա տղայի քավորն է մեղավոր նրա մահվան մեջ ու դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել, ինչի հետեւանքով նա մահացել էր։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test