PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ընդգծել է, որ ՀՀ-ն երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել և չի ստանձնելու պարտավորություն փոխելու ՀՀ Սահմանադրույթունը։
Նա չի ժխտել, որ Ադրբեջանը շարունակում է այդ հարցը որպես նախապայման դնել, հայտնում է Aysor.am-ը։
«Դա միայն մեր քաղաքացիների որոշելիքն է և մեր ներքաղաքական օրակարգի մաս։ Այո՛, Ադրբեջանը շարունակում է այդ հարցը որպես նախապայման դնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Մենք այս նախապայմանը չենք ընդունում»,-ասել է նախարարը։
Ապրիլի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։
«Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին։ Բայց էլի ուզում եմ ասել․ որոշողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Իհարկե «կողմ» եւ «դեմ» փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են», - ասել է ՀՀ վարչապետը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test