Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նախարարը փոխվել է, մարդիկ առանց վառելիքի են մնացել hraparak.am hraparak.am

time
Նախարարը փոխվել է, մարդիկ առանց վառելիքի են մնացել

Նախկին տարիներին «Հայանտառի» մասնաճյուղ- անտառտնտեսությունները անտառամերձ համայնքների ընտանիքներին անվճար վառելափայտ` անտառում ինքնապատրաստմամբ մինչեւ 8 խորանարդ մետր թափուկ էին տրամադրում։ 2024 թվականի աշնանը որոշվեց, որ թափուկն առաջնահերթ պետք է տրվի անտառամերձ բնակավայրերի ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին։ Հիմա աշունը կիսվել է, սակայն Տավուշի անտառամերձ համայնքների կարիքավոր, ընտանեկան ու սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին թափուկ վառելափայտ դեռ չի տրվել։ Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ դրա պատճառն այն է, որ վերջերս փոխվել է շրջակա միջավայրի նախարարը` այդ պաշտոնում Հակոբ Սիմիդյանին փոխարինել է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։

Թե դա ինչ կապ ունի թափուկի տրամադրման հետ, ասում են` նախարարությունից դեռեւս հրաման կամ հրահանգ չկա՝ բնակիչներին թափուկ վառելափայտ տրամադրելու։ Անտառամերձ բնակավայրերի կարիքավոր բնակիչները տագնապով են նայում երկնքին, որ արեւային եղանակը ժամանակից շուտ չփոխվի անձրեւների, անտառների ճանապարհները չցեխոտվեն, դժվարանցանելի չդառնան, եւ իրենք կարողանան թափուկն անտառից դուրս բերել։ «Հայանտառի» պաշտոնյաները հայտարարում են, որ իրենց ենթակայությամբ գտնվող անտառներում թափուկի գնահատված պաշարն այժմ 40 000 խմ է։ Սակայն ճիշտ կլիներ, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հայտներ, թե աշնան կեսին որքան թափուկ վառելափայտ է տրամադրվել է բնակչությանը։ Այդ ՊՈԱԿ-ի պաշտոնյաները հայտնում են, որ բնակիչները հատատեղերում կարող են վառելափայտ ձեռք բերել մեկ խորանարդը 13 հազար 320 դրամով, իսկ պահեստներից՝ 21 հազար 600 դրամով. կասկածելի է, որ անտառտնտեսությունների պահեստներում վաճառքի համար կուտակված, բնակչության պահանջները բավարարող անհրաժեշտ քանակի վառելափայտ կա, իսկ հատատեղում 1 խորանարդ մետր վառելափայտի համար 13 հազար 320 դրամ վճարելու դեպքում վառելափայտ պատրաստելու ծախսերին գումարվում են փայտն անտառից տեղափոխելու եւ աշխատուժի վճարները, իսկ այդքան մեծ գումար վճարել՝ քիչ թվով ընտանիքներ են ի վիճակի։

Կարող է թվալ, թե պետությունը ոչ միայն բնակչության, կարիքավոր ընտանիքների, այլեւ բոլորի համար է փակել անտառի «դարպասները», ուժեղացրել անտառների պահպանությունը։ Սակայն իրականությունը, կարելի է ասել` ճիշտ հակառակն է։ Իմ տեղեկություններով՝ վերջերս Ազգային անվտանգության ծառայությունը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին հայտնել է Իջեւանի անտառտնտեսության անտառներում ապօրինի մեծածավալ հատումների մասին։ Դրանից հետո Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժինը Իջեւանի անտառտնտեսության ընդամենը 4 պահաբաժնում ստուգումներ կատարելով՝ հայտնաբերել է ապօրինի հատված շուրջ 2 հազար ծառ։ Տավուշի մարզի դատախազությունն ապօրինի հատումների վերաբերյալ այս խիստ մտահոգիչ տվյալները ներկայացրել է էկոպարեկային ծառայություն։ 2023 թվականից անտառների պահպանությունն իրականացնող էկոպարեկային ծառայությունն արդեն ինքն է ստուգումներ սկսել Իջեւանի անտառտնտեսության այն տարածքներում, որտեղ բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները ստուգումներ են կատարել, նաեւ նույն անտառտնտեսության այլ պահաբաժիններում է ստուգումներ կատարել եւ հայտնաբերել է եւս շուրջ 2 հազար ապօրինի հատված ծառ։ Էկոպարեկային ծառայության ստուգումները կատարվել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի ստուգումից մեկ ամիս անց, հայտնաբերված ապօրինի հատումների զգալի մասը կատարվել է այդ մեկ ամսում։

Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը տեւական ժամանակ թափուր է, քանի որ այդ վարչության պետ Արգիշտի Ամիրխանյանը հրաժարական է տվել: Թափուր է նաեւ էկոպարեկային ծառայության Իջեւանի տեղամասի ղեկավարի պաշտոնը։ Իջեւանից հայտնեցին, որ այդ տեղամասի նախկին ղեկավար Արտակ Ղազարյանն ապօրինի ծառահատումների գործով գտնվում է կալանքի տակ։ Համացանցից տեղեկացա, որ ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզ կատարած այցի շրջանակում աշխատանքային ընդլայնված քննարկում է ունեցել էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Իջեւանի եւ Սեւքարի տեղամասերի ղեկավար կազմի եւ պահպանություն իրականացնող ողջ աշխատակազմի հետ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test