Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչները մեզ բողոքել են, որ Ախթալա քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքը 2017-2018 թվականներին հիմնանորոգվել է, հիմա նորից են հիմնանորոգում։ Զանգահարեցի Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նոնա Բերոյանին։ Նա հայտնեց, որ 129 աշակերտ ունեցող դպրոցի շենքը 2017-ին Հայաստանի տարածքային զարգացման ծրագրով հիմնանորոգվել է, 2018-ին նորոգումն ավարտվել է, այդտեղ դասեր են կայացել։ Ասաց, որ ներկայում Լոռու մարզի շինարարական ինչ-որ կազմակերպություն հիմնանորոգում է սկսել, շինարարները, տեսնելով շենքի բարվոք վիճակը, ափսոսել են պոկել հատակի լավ ամրացված սալիկները։
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին տեղեկատվական հարցում եմ արել․
Հոկտեմբերի 10-ին Լոռու մարզպետի աշխատակազմից ստացել եմ հետեւյալ պատասխանը․
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում «ՀՀ Լոռու մարզի Ախթալայի թիվ 2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում նախատեսված հիմնանորոգման աշխատանքների պատվիրատուն հանդիսանում է «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ը։ 2017-2018 թվականներին դպրոցում Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, վերանորոգման աշխատանքներ իրականացվել են «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի կողմից։ Գրության մեջ հիմնանորոգումների հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հիմնադրամից։ Վերանորոգման ընթացքում դասապրոցեսի կազմակերպման հարցը քննարկման փուլում է, քննարկվում են մի շարք տարբերակներ»։
Մենք անպայման հետամուտ ենք լինելու այս հարցի պարզաբանմանը, այդ նպատակով դիմելու ենք «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ», որպեսզի հասկանանք, թե ինչու են բարվոք վիճակում գտնվող դպրոցը նորից հիմնանորոգում, ինչ միջոցներով է դա իրականացվում եւ ում մտահղացումն է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test