Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մերձավոր Արևելքն ապագաղափարականացվո՞ւմ է 1in.am 1in.am

time
Մերձավոր Արևելքն ապագաղափարականացվո՞ւմ է

Եգիպտական Շարմ էլ Շեյխում արդյոք «դարակազմիկ իրադարձությո՞ւն» է տեղի ունեցել՝ ինչպես հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, կառուցում է նոր Մերձավոր Արևե՞լք, թե Վաշինգտոնը, ինչպես որոշ փորձագետներ են կարծում, «արաբական աշխարհի հետ ձեռնարկատիրական համաձայնությա՞ն է հասել»:

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև «խաղաղության պայմանագիր» ստորագրել են ԱՄՆ-ը, Եգիպտոսը, Կատարը և Թուրքիան: Երեք երկրների առաջնորդներն առանձին-առանձին արժանացել են ԱՄՆ նախագահի գերչափազանցված գովասանքներին, բայց որքանո՞վ են նրանք վստահում Թրամփին՝ կարելի է դատել Եգիպտոսի նախագահ աս-Սիսիի այն ձևակերպումից, որ խաղաղության միակ ճանապարհը Պաղեստինի պետության կառուցումն է, որպեսզի «հրեաները և պաղեստինցիներն ապրեն կողք-կողքի»:

Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Քնեսեթում, Իսրայելի նախագահ Հերցոգին առաջարկել է ներում շնորհել Նաթանյահուին, որ չորս քրեական գործով դատաքննության տակ է: Տունդարձի ճանապարհին նա լրագրողներին ասել է, որ այդ գաղափարը «ծնվել է սպոնտան», բայց միջազգային մամուլն արդեն հասցրել է արձանագրել, որ ԱՄՆ նախագահը «Բիբիին փրկում է պաշտոնաթողությունից հետո հետապնդումներից»:

Խորքային իմաստով Մերձավոր Արևելքում տասնամյակներ ի վեր կենաց-մահու պայքար մղող Իսրայելը և Իրանը Շարմ էլ Շեյխի «խաղաղության» հավասարազոր պարտված կողմերն են, և ԱՄՆ նախագահը փաստացի նրանց առաջարկում է ընդունել իրողությունը և հաշտվել:

Իսլամական հանրապետության արտգործնախարար Արաղչին հաստատել է, որ Իսրայելը Ռուսաստանի միջոցով ուղերձ է փոխանցել, որ նոր պատերազմի չի պատրաստվում: Կհաջողվի՞ Իսրայելում ձևավորել ոչ սիոնիստական, իսկ Իրանում՝ աշխարհիկ իշխանություն:

Սա չափազանց կարեւոր նշանակություն ունի նաև Հարավային Կովկասի, առանձնապես՝ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական «պատմական հաշտեցման» համար: Այդ հեռանկարն առայժմ մշուշոտ է, քանի դեռ Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ը և Ռուսաստանը հայտարարի չեն եկել:

Կհաջողվի՞ «միջուկային ապոկալիպսիսի սպառնալիքը» փոխակերպել ռուս-ամերիկյան «փոխհանդուրժողականության»: Ըստ երևույթին, խնդիրը Մերձավոր Արևելքի ապագաղափարականացումն է, սիոնիզմի և իսլամական արմատականության «հաշտեցումը»: Նախանցյալ դարում դա արվում էր կայսրությունների վերահսկողության ներքո: Այսօր, կարծես, էականորեն քիչ բան է փոխվում. պարզապես փորձ է արվում «մահակը» փոխարինել սոցիալ-տնտեսական բարգավաճման «քաղցրաբլիթով»: Կհաջողվի՞:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test