Վաղարշապատ խոշորացված համայնքի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ հուլիսի 15-ից պաշտոնավարելով՝ թիմի հետ իրականացրել են բազմաթիվ աշխատանքներ, հատկապես ուշադրություն են դարձրել բակային տարածքների մաքրությանը, ընդհանուր սանմաքրմանը և աղբահանության աշխատանքների ավելի բարձր նշաձող հաստատելուն, բացի դրանից՝ քաղաքացիների հետ բազմաթիվ հանդիպումների և շփումների ընթացքում փորձել են գույքագրել ակնկալիքները, որոնք ձևավորված են բնակչության շրջանում։
Խոսելով ընդդիմադիր մեդիայի այն մեղադրանքների մասին, թե Արգիշտի Մեխակյանը արդեն իսկ քաղաքացիների հետ հանդիպումները սկսել է օգտագործել որպես քարոզարշավ, վերջինս արձագանքում է՝ դա բացարձակ իրականության հետ կապ չունի, որովհետև ինքը օրենքով սահմանված կարգով իր լիազորություններն է իրացնում որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատար, և իր աշխատանքի մի մասն են քաղաքացիների հետ շփումները։
Անդրադառնալով մեկ այլ շահարկման, թե «Հաղթանակ» դաշինքից առաջադրված Սևակ Խաչատրյանը համայնքում այնքան մեծ աջակցություն է վայելում, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ու Մեխակյանը անհանգստացած են՝ թիրախավորել են վերջինիս, Մեխակյանն ասում է՝ բացարձակ ոչ մի մտավախություն չունեն և կարիք էլ չունեն նրան ներկայացնելու որպես նախկինների ներկայացուցիչ, դա փաստ է, որովհետև նա ՀՀԿ կուսակցության անդամ է եղել՝ երիտթևի կարկառուն ներկայացուցիչ:
«Նոյեմբերի 9-ին ես չէ, որ մտել եմ Կառավարության շենք, կամ լուռ հետևել եմ, թե ինչպես են ջարդում պետական գույքը, դրանից հետո ես չէ, որ ինտեգրվել եմ քոչարյանամերձ կլանին և առաջադրվել որպես ավագանու թեկնածու»,- ասում է Մեխակյանը։
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test