Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Դուք այդ գյուղը ճանաչո՞ւմ եք որպես Հայաստանի մաս, թե՞ ոչ». Իոաննիսյանը՝ ադրբեջանցի հ/կ ներկայացուցչին aravot.am aravot.am

time
«Դուք այդ գյուղը ճանաչո՞ւմ եք որպես Հայաստանի մաս, թե՞ ոչ». Իոաննիսյանը՝ ադրբեջանցի հ/կ ներկայացուցչին

Ներկայացնում ենք Վարշավայում ընթացող ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականության կոնֆերանսի շրջանակում ադրբեջանական հ/կ կազմակերպած միջոցառման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի եւ Ադրբեջանի իշխանության աջակցությունը վայելող «Մարդու իրավունքների առաջմղման կենտրոն» հ/կ ներկայացուցիչ Նազրին Ալիեւայի բանավեճը՝ ըստ Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսագրության։

Ալիեւա – Ես մշտապես վախեցել եմ (ձայնն անըմբռնելի է)․․․Իմ ընտանիքը Մեղրիի շրջանից է՝ Ադրբեջանի Նյուվադի գյուղից է։ Այս գյուղը գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանին։

Իոաննիսյան – (ընդհատում է) Ներողություն։ Ո՞ր գյուղը։

Ալիեւա – Մեղրի։

Իոաննիսյան – Մեղրին շրջանն է։ Ո՞ր գյուղը։

Ալիեւա – Նյուվադի։

Իոաննիսյան – Հիմա ո՞ր պետությունում է գտնվում այդ գյուղը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

(Լռություն)

Հայաստանում Նյուվադի գյուղ չկա, գիտե՞ք։ Գոյություն չունի։ Կա Նռնաձոր գյուղը։

Ալիեւա – Դա Նյուվադի գյուղի փոփոխված անվանումն է։

Իոաննիսյան – Դուք այդ գյուղը ճանաչո՞ւմ եք որպես Հայաստանի մաս։

Մոդերատոր – Հարց եք տվել։ Լսենք պատասխանը։

Իոաննիսյան – Ուզում եմ հաստատապես ճշտել, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չկան։ Դուք այդ գյուղը ճանաչո՞ւմ եք որպես Հայաստանի մաս, թե՞ ոչ։

Ալիեւա – Դե… (ձայնն անըմբռնելի է)։ Բացատրենք այսպես։ Ես ձեզ օրինակ ներկայացրի իմ անձնական փորձառությունից։ Իմ ընտանիքը, որն ապրում էր Մեղրիի շրջանի Նյուվադի գյուղում, փորձեցին հնարավորինն անել՝ պաշտպանելու համար իրենց հողը 1991-ին սկիզբ առած Հայաստանի ագրեսիայից։ Դրանից հետո նրանք ստիպված էին լքել այս տարածքը՝ ադրբեջանցիների դեմ Հայաստանի ագրեսիայի եւ բռնաճնշումների պատճառով։

Իոաննիսյան – Ես չեմ հարցնում, թե ինչո՞ւ եք աղդամցի փախստականներին կոչում ներքին տեղահանված անձինք։ Իհարկե, նրանք ներքին տեղահանված անձինք են։ Ես Ձեզ հարցնում եմ՝ ինչո՞ւ եք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը լքած անձանց կոչում ներքին տեղահանված անձինք։ Դուք ճանաչո՞ւմ եք․․․

Ալիեւա – (Ընդհատում է) Ես չեմ խոսել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից։

Իոաննիսյան – Դուք Նռնաձոր անունը կրող գյուղը, որին Դուք Նյուվադի եք անվանում, նախկինում Նյուվադի անունն է կրել, ներկա անվանումը Նռնաձոր է, կխնդրեմ՝ այդ անվանումը կիրառել, ճանաչո՞ւմ եք որպես Հայաստանի մաս, թե՞ տարածքային պահանջներ ունեք Հայաստանի նկատմամբ։

Այլ անձ – Ներողություն եմ խնդրում՝ ընդհատելու համար։ Խնդրում եմ՝ եկեք անձնական հարցերը թողնենք սրճի ընդմիջմանը։

Իոաննիսյան – Ես ակնկալում եմ պարզ պատասխան։ Այո՞, թե՞ ոչ։ Դուք այդ գյուղը ճանաչո՞ւմ եք որպես Հայաստանի մաս։

Ալիեւա – Խնդիրն այն է, որ մենք չենք հասկանում Ձեր հարցը, Ձեր հարցի էությունը։

Իոաննիսյան – (Ընդհատելով) Իմ հարցը շատ պարզ է։ Դուք այդ գյուղը ճանաչո՞ւմ եք որպես Հայաստանի մաս, թե՞ ոչ։ Իսկ իմ հաջորդ երկու հարցերն են՝ ի՞նչ պատահեց Ադրբեջանում ապրող կես միլիոն հայերին, եւ ի՞նչ պատահեց ավելի քան 100.000 հայերին, որոնք ապրում էին Լեռնային Ղարաբաղում։

Ալիեւա – Ես օրինակներ բերեցի իմ փորձառությունից եւս։ 300.000 ադրբեջանցիներ նույն վիճակում են։ Նրանք ցանկանում են վերադառնալ իրենց տարածքներ՝ իրենց հայրենիք․․․ (ձայնն անըմբռնելի է)։ Դուք չեք կարող ասել, որ այդ խնդիրը միայն հայերն ունեն։

Իոաննիսյան – Նման բան չասացի, բայց խնդրում եմ հարցիս պատասխանել։ Դուք ընդունո՞ւմ եք, որ 30-35 տարի առաջ Ադրբեջանում ապրող կես միլիոն հայերի ստիպել են լքել Ադրբեջանը: Դուք ընդունո՞ւմ եք այդ փաստը, թե՞ ոչ։ Եւ կրկին․ ի՞նչ պատահեց 100.000 հայերին ընդամենը երկու տարի առաջ, ոչ թե 35 տարի առաջ, ընդամենը երկու տարի առաջ։ Երկու տարի առաջ ինչո՞ւ հայերի էթնիկ զտում կազմակերպեցիք։

Այլ անձ – Բայց երեկ Դուք Խանքենդին (Ստեփանակերտ – խմբ․) լքած անձանց նույնպես ներքին տեղահանված անձինք անվանեցիք։ Դա ի՞նչ է նշանակում։ Դո՞ւք էլ պնդում եք, որ Խանքենդին (Ստեփանակերտ – խմբ․) հայկական է։

Իոաննիսյան – Ես նման բան չեմ ասել։

Այլ անձ – Երեկ Դուք եւ Ձեր գործընկերները․․․

Իոաննիսյան – (Ընդհատելով) Ոչ։ Ներողություն։ Ես նրանց ներքին տեղահանված անձինք չեմ անվանել։ Նրանք փախստականներ են, ներքին տեղահանված անձինք չեն։ Նրանք փախստականներ են, իսկ փախստականի նրանց կարգավիճակը ճանաչված է հայկական պետության կողմից։ Նրանց ոչ ոք ներքին տեղահանված անձինք չի անվանում։

Այլ անձ – Ձեր գործընկերն այդպես ասաց։

Իոաննիսյան – Միգուցե սխալմամբ է ասել։

Ալիեւա – Կարո՞ղ եք անջատել Ձեր բարձրախոսը, որպեսզի այլ մասնակիցներ էլ խոսեն։

Իոաննիսյան – Ուզում եմ իմ հարցերին պատասխանել։

․․․

Ալիեւա – Մինչեւ 1991-ը այս շրջանը նույնպես Ադրբեջանական Հանրապետության տարածքում էր։ Երեւանը․․․

Իոաննիսյան – (Ընդհատելով) Ներողություն։ Նյուվադի գյուղը Ադրբեջանական Հանրապետության տարածքո՞ւմ էր։ Ե՞րբ։

Ալիեւա – Լավ, բայց․․․

Իոաննիսյան – Ոչ։ Ե՞րբ։

Ալիեւա – Լավ, բայց։ Միեւնույն է, Հայաստանի կողմից օկուպացված տարածքների ազատագրումից (զավթումից – խմբ․)․․․

Իոաննիսյան- Ոչ։ Այդ գյուղը, որին Դուք կոչեցիք Նյուվադի, որն այժմ Նռնաձոր է կոչվում, երբեւէ Ադրբեջանի մաս չի եղել։ Ինչո՞ւ եք վախենում․․․

Այլ անձ – Բայց ո՞վ ասաց, որ այն ադրբեջանական է․․․ (ձայնն անըմբռնելի է)

Իոաննիսյան – Ներողություն։ Ինչո՞ւ եք վախենում ընդունել այն փաստը, որ այդ գյուղը Հայաստանի մաս է։ Դուք այդ գյուղը ճանաչո՞ւմ եք որպես Հայաստանի մաս։ Ինչո՞ւ եք վախենում արտաբերել այդ պարզ արտահայտությունը։ Դուք այդ գյուղը ճանաչո՞ւմ եք որպես Հայաստանի մաս։

Ալիեւա – Ի միջի այլոց, օկուպացված տարածքների ազատագրումից (զավթումից – խմբ․) հետո Դուք նույնպես նշել էիք, որ Ղարաբաղի շրջանը նույնպես Հայաստանի տարածք է։

Իոաննիսյան – Ոչ։ Ղարաբաղի շրջանն Ադրբեջանի տարածք է։ Ես չեմ վախենում ընդունել դա։

Ալիեւա – Դուք մշտապես նշել եք դա։ Մշտապես աջակցել եք դրան։

Այլ անձ – Հայաստանը նման բան երբեք չի պնդել։ Դուք պնդել եք։

Իոաննիսյան – Հայաստանը չի պնդում, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ես չեմ պնդում, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է, բայց Դուք պնդում եք, որ մի գյուղ՝ Նյուվադին, որին այժմ Նռնաձոր են կոչում, եւ ես Ձեզ կխնդրեմ՝ այդ անվանումը գործածել, Դուք վախենում եք ասել, որ այդ գյուղը Հայաստանի մաս է։ Սա շատ ակներեւ տարածքային պահանջ է, եւ Ձեր ողջ պրեզենտացիան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների հիմնավորումն էր։ Ինչո՞ւ եք վախենում ընդունել փաստը, որ Մեղրիի շրջանը եւ Նռնաձոր գյուղը, որին Դուք կոչեցիք Նյուվադի, Հայաստանի մաս է։ Ինչո՞ւ եք վախենում ընդունել այդ փաստը։

Այլ անձ – Բայց․․․ (ձայնն անըմբռնելի է)

Այլ անձ – Ոչ։ Ներողություն։ Ես ցանկանում եմ հարգալից լինել։ Մեկ վայրկյան։ Ես հարց ունեմ․․․ (ձայնն անըմբռնելի է): Եթե պատահաբար եք ասել, ոչինչ, հասկանում ենք։ Ասեք՝ ներողություն։ Որովհետեւ Ձեր արածը՝ Դուք այժմ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված մաս հանդիսացող շրջանին կոչեցիք Ձեր ադրբեջանական հայրենիք։ Ոչինչ, եթե Դուք փախստական եք Ադրբեջանում։ Դուք կարող եք ասել՝ Դուք փախստական եք Հայաստանից, բայց Դուք չեք կարող ասել՝ «իմ հայրենիքը, որը Ադրբեջանի տարածք էր»։ Պարզ բան ենք հայցում։ Դա տարածքային պահանջ է եւ խանգարում է Հայաստանի տարածքային․․․

Պատրաստեց Արսեն ԱՅՎԱԶՅԱՆԸ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test