Ռոբերտ Քոչարյանն իր մամլո ասուլիսում ասաց․ «Փաշինյանը բարեբախտաբար աղջիկ չի ծնվել... ով ինչ ուզում է, տալիս է...»։ Մարդիկ մի լավ ծիծաղեցին, դիպուկ մետաֆոր էր, եթե հաշվի առնենք, որ Ալիևի խոսքը դեռ բերանից դուրս չեկած՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է։ Այնքան դիպուկ համեմատություն էր, որ թվում էր՝ դրանից լավը չի էլ լինի։ Բայց՝ սխալվեցինք։ Եվ եթե մտածում էիք, որ հաջորդը կգա ընդդիմությունից, սխալվեցիք կրկին։ Հաջորդ «շեդևրը» բերեց ոչ թե քաղաքական հակառակորդը, այլ հենց Փաշինյանի երկրպագուն։
Քոչարյանն ասում է, որ բախտներս բերել է, որ Փաշինյանը աղջիկ չի ծնվել, երկրպագուներից մեկի սիրտն էլ տեղն է ընկել, գրում է․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Հիշեցնեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է սրտիկ ուղարկել, ասելով, որ «Ես ձեզ սիրում եմ»։ Այլ բան է, որ նրա ֆեյսբուքյան էջից բացի, ամենուր նրան բառիս բուն իմաստով հայհոյում են։ Ֆեյսբուքյան էջում հասկանալի պատճառով ջան ու ջիգյար է։ Ասեք, որ շատ հարսեր կերազեին, որ կիսուրի սիրտը պայթացնեին։ Բայց թե ինչու՞ է Փաշինյանը հարսի դերում հանդես գալիս ու ժողովրդի հետ խոսում այնպես, ասես իր աչքի գրող կիսուրը լինի, չեմ հասկանում։ Գուցե ինքը բացատրի։ Այս դեպքում կիսուրի դերում ողջ ժողովուրդն է, ու պայթում է ամեն օր՝ առանց հրավառության։ Ու քանի դեռ վարչապետը ժողովրդին թղթե սրտիկներ է ուղարկում, որը հույզ ու արյուն չունի, ժողովուրդն էլ շարունակում է իր ներսում պայթել՝ լավ, այս անսիրտը ի՞նչ է ուզում մեզնից։
Բայց կյանքը ցույց է տալիս որ ամեն պայթյունից հետո մնում է մոխիր, հիասթափություն, հուսալքություն, անորոշություն։ Հարսն էլ հենց դա՛ է ուզում, որ կիսուրի սիրտը ճաքի։ Հենց դրա համար է նրա երկրպագուհին կամ ֆեյքուհին գրել․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Այսինքն՝ լավ ես աշխատում, շարունակիր։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test