Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայ ժողովրդի դժբախտությունն էր, որ ժամանակին չգիտակցեց, թե ում ումով է փոխարինում hraparak.am hraparak.am

time
Հայ ժողովրդի դժբախտությունն էր, որ ժամանակին չգիտակցեց, թե ում ումով է փոխարինում

Իզուր չէր ՀՀ վարչապետի պաշտոնը յոթ տարի զբաղեցնող անձը խոստովանել, որ բոլոր այդ տարիներին մնացել է առաջին դասարանում: Իր ասածն, իհարկե, այլ շեշտադրում ուներ, բայց դա չի փոխում հարցի էությունը: Իսկ դա այն է, որ քաղաքական առաջնային պաշտոն զբաղեցնող անձը, ով մինչ այդ քաղաքականությամբ է զբաղվել ավելի քան 10 տարի, պատկերացում չունի այդ ոլորտից:

Որովհետև եթե ունենար, ապա պոպուլիզմով զբաղվելու ընթացքում, ինչն իր էությունն է, մեկ-մեկ կփորձեր նաև քաղաքական հարցերի նկատմամբ ավելի պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել:

Որպեսզի չթվա, թե ասվածն անհմն մեղադրանք է, ներկայացնեմ նրա հերթական գլուխգործոցը: «Ինչո՞ւ Հայաստանի նախկին երեք ղեկավարները կյանքի չեն կոչել Ղարաբաղի հարցի իրենց կողմից նկարագրվող հոյակապ լուծումները»,- հարցադրում է արել ինքը ու ինքն էլ բերել պատասխանի երկու տարբերակ: Առաջինն այն է, որ «ցուցաբերել են հանցավոր անգործություն, գուցե ծառայելով ոչ թե Հայաստանի, այլ օտար երկրների շահերին»: Երկրորդ, որ «այդ հոյակապ լուծումները պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են և դրանց իրագործումը երբեք էլ հնարավոր չի եղել»:

Կիսագրագետ զանգվածը՝ լսելով նրան, կասի՝ ճիշտ է ասում մեր «խեղճ հարիֆը»: Այդպես են, չէ՞, վաղուց նրան բնորոշում այն անձինք, ովքեր ձայն են տվել նրան 2021-ին ու պատրաստ են անելու նույնը հաջորդ տարի: Չնայած առաջին հայացքին զարմանալի է այն հանգամանքը, որ մարդ ձայն է տալիս նրան, ում բնորոշում է որպես «խեղճ հարիֆի»:

Որովհետև տարրական ինքնապաշտպանության բնազդը պետք է հուշեր իրեն, որ նման մեկին ձայն տալով՝ սպառնալիքի տակ է դնում իր, իր ընտանիքի անդամների անվտանգությունը: Բայց ինչպես բազմիցս է ասվեց՝ ժամանակին մեզանում ամեն ինչ գլխիվայր է շրջվել: Ու, որպես դրա հետևանք, առաջ է եկել նաև նման մտածողությունն ու դրանից ածանցված դիրքորոշումը:

Երկրորդ, նախկինները, բնականաբար, անգործություն չեն ցուցաբերել, որպեսզի Արցախը թշնամուն հանձնած անձը մի հատ էլ այն բնորոշեր որպես հանցավոր: Բոլորն էլ իրենց կարողությունների չափով փորձել են կյանքի կոչել որևէ լուծում, սակայն բախվելով Բաքվի դիմադրությանը՝ անհաջողության են մատնվել: Ինչը նշանակում է, որ նրանք բացարձակ չեն ծառայել օտար երկրների շահերին: Դա կարող էր անել միայն ինքը, ու որպեսզի իրենից վանի այդ մեղադրանքը՝ փորձում է դա կախել նախկինների վրա:

Անցանք երկրորդ և քաղաքականության տեսակետից ավելի, այսպես ասենք, «հետաքրքիր» տարբերակին: Երբ գրվում են այս տողերը՝ վերը նշված անձը գտնվում է Եգիպտոսում: Իսկ այնտեղ է հրավիրվել այն պատճառով, որպեսզի մասնակցի այն արարողությանը, որը տեսականորեն վերջ է դնելու հրեա-արաբական տասնամյակներ տևող հակամարտության մի ճյուղին: Այո, ոչ թե ողջ գործընթացին, այլ ընդամենը Իսրայել պետություն - ՀԱՄԱՍ շարժում հակամարտությանը:

Որովհետև դրանով չի ավարտվում ոչ միայն հրեա-արաբական, այլև նույնիսկ հրեա-պաղեստինյան հակամարտությունը: Ինչը նշանակում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը յոթ տարի զբաղեցնող անձը պետք է գիտակցեր, որ, իր բնորոշմամբ, «հոյակապ լուծումները» ոչ թե պարզապես մտավարժանքի վրա հիմնված քաղաքական խաբեություն են եղել, այլ քաղաքական գործընթաց: Որ կարող էին տևել տասնամյակներ ու մի գեղեցիկ օր էլ ավարտվեին հայոց հաղթանակով: Ճիշտ այնպես, ինչպես ավարտվել էր Արցախյան առաջին ազատամարտը:

Ու, ինչպես ցույց է տալիս կյանքը, ավարտվում են այն հակամարտությունները, որոնց ընթացքը կառավարվում է գրագետ, վերլուծական կարողություններով օժտված մասնակիցների մեկի կողմից: Այնպես որ այդ լուծումը հնարավոր է եղել, բայց, բնականաբար, ոչ նիկոլական «չշշկռվելիք» գերագույն հրամանատարությամբ:

Ու հայ ժողովրդի դժբախտությունն էր, որ ժամանակին չգիտակցեց, թե ում ումով է փոխարինում: Ու դրա համար էլ դաժանորեն պատժվեց:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test