Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նոր ուժերի նպատակը չկողմնորոշվածներին կոնսոլիդացնելն է, իմպիչմենտի գործընթացը դամոկլյան սուր է՝ կախված իշխանությունների գլխին․ քաղտեխնոլոգ 168.am 168.am

time
Նոր ուժերի նպատակը չկողմնորոշվածներին կոնսոլիդացնելն է, իմպիչմենտի գործընթացը դամոկլյան սուր է՝ կախված իշխանությունների գլխին․ քաղտեխնոլոգ

Վերջին շաբաթներին բազմաթիվ նոր նախաձեռնություններ քաղաքական հայտեր ներկայացրին՝ դիրքավորվելով նախընտրական իրավիճակում, իսկ հին ու ավանդական ընդդիմությունն էլ տարբեր հարթակներում հստակեցրեց, թե ինչպես է պատկերացնում իշխանափոխությունը, ինչ գործիքակազմով և երբ։

Թե ի՞նչ հեռանկար ունեն նոր ձևավորվող քաղաքական ուժերը, ի՞նչ քաղաքական պրոցեսներ պետք է սպասել մոտ ապագայում, 168.am-ը հետաքրքրվել է քաղտեխնոլոգ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանից։

Քաղտեխնոլոգը նոր ձևավորվող ուժերի մասին մեր հարցադրումներին ի պատասխան՝ նկատեց, որ կա մեծ զանգված կամ պոտենցիալ, որը չի ներառվել գործող ընդդիմադիր ուժերի պրոցեսներում, և նոր ստեղծվող ուժերը կարող են հենց այդ հատվածի համար դառնալ այլընտրանք։

«Կա մի մեծ սեգմենտ, որը որ գտնվում է պայմանական գորշ զոնայում, նեյտրալ գոտում։ Այս սեգմենտում նրանք են, ովքեր ո՛չ եղած ընդդիմադիր ուժերի կողմնակից են, ո՛չ իշխանության։ Այս հատվածը չկողմնորոշվածների ընտրազանգվածի մոտ 50 տոկոսն է։

Ու այն ուժերը, որոնք այս օրերին ձևավորվում են, ինչպես ,օրինակ՝ Արման Թաթոյանի գլխավորած ուժը, հավակնում են այս ձայներից իրենց մասնաբաժինը ստանալ։ Սամվել Կարապետյանի շարժումն էլ, ըստ էության, այդ ֆունկցիան է կատարում՝ կոնսոլիդացնել իր շուրջ հենց այդ չկողմնորոշվածներին:

Եվ դաշտում արդեն ունենք տիտուլային ընդդիմադիր ուժեր, որոնք հիմնականում խորհրդարանական են, և խորհրդարանից դուրս ուժեր, որոնք այս օրերին հայտ են ներկայացնում»,- մանրամասնեց Վիգեն Հակոբյանը։

Անդրադառնալով Երկրորդ նախագահի՝ երկու հնարավոր և երրորդ հավանական ուժի՝ ԱԺ մտնելու հեռանկարի մասին հայտարարությանը, վերլուծաբանը շեշտեց` այդ «ռասկլադը» կարող է փոխվել, ավելանալ։

«Բոլորն են շահագրգիռ, որպեսզի անցողիկ ընդդիմադիր ուժերի թիվն ավելանա, որովհետև դժվար թե նույնիսկ 2 ուժով կարողանաս ինքնուրույն ձևավորել իշխանություն, ինչպես և իշխանական թևին չի հաջողվելու միանձնյա խաղալ։

Առնվազն 4 ընդդիմադիր ուժի անհրաժեշտություն կա, որպեսզի խորհրդարանում հետագայում կարողանան կոալիցիա ձևավորել և իշխանություն ու թույլ չտան, որ այսօրվա իշխանությունը վերարտադրվի»,- մանրամասնեց նա։

Դիտարկմանը, թե ինչո՞ւ են նոր հայտ ներկայացրած ուժերի տարբեր շրջանակներ մտնում գործող իշխանությունների՝ «նախկիններ-ներկաներ» հակադրության օրակարգ՝ մերժելով, օրինակ, նախագահների հետ համագործակցությունը, քաղտեխնոլոգը արձագանքեց՝ դիտարկմամբ, որ իշխանությունների այդ նարատիվը, ուզած թե չուզած, արմատացել է այլընտրանք փնտրող հատվածի մի մասում և, հետևաբար՝ այդ ուժերը հաշվի են նստում նրանց հետ ևս։

«2018 թվականից սկսած՝ այդ օրակարգով են շարժվել իշխանությունները՝ նախկին-ներկա, սև-սպիտակ բաժանում, ինչը կարող է շատերին դուր չգալ, սակայն հասարակության մի հատվածի վրա այդ նարատիվներն ազդում են (իհարկե, այսօր ավելի քիչ, քան նախկինում), իսկ նոր ձևավորվող ուժերը, անկախ հանգամանքից՝ ընդունում են, կամ չեն ընդունում այդ նարատիվները, պրագմատիզմից ելնելով՝ այս հարցում նահանջում են․ այսինքն՝ այդ ուժերը չեն ենթարկվում իշխանությունների նարատիվներին, սակայն, քանի որ փաստացի կա ընտրազանգված, որի մի հատվածը ենթարկվում է այդ նարատիվներին, և որոնք փնտրում են 3-րդ ուժը, իրենք հավակնում են ընտրություններից առաջ դառնալ հենց այդ 3-րդ ուժը»,- մանրամասնեց նա։

Քաղտեխնոլոգից հետաքրքրվեցինք նաև իմպիչմենտի գործընթացի հեռանկարի մասին՝ նկատելով, որ խորհրդարանական ընդդիմությունն այս հարցում հասավ կոնսենսուսի, և նաև՝ թեև քաղաքական տարբեր ուժեր նախընտրական աժիոտաժի մեջ են, սակայն տարբեր առիթներով չեն բացառում որևէ պահի փողոցի որոշիչ դերակատարումը։

«Իմպիչմենտի գործընթացը գուցե դանդաղ, սակայն շարունակում է ընթացքը՝ մնալով որպես իշխանությունների գլխին կախված դամոկլյան սուր՝ ինչ-որ մի օր օգտագործվելու հեռանկարով»,- նշեց Վիգեն Հակոբյանը:

Արձագանքելով հարցին, թե տեսնո՞ւմ է այդ գործիքակազմի կիրառման հեռանկարը, նա պատասխանեց. «Դրա հնարավորությունը տեսնում եմ, եթե ընդդիմությունը՝ կլինի հավաքական, թե կոնկրետ ուժի, կհաջողի այնպես եռացնել իրավիճակը փողոցում կամ երկրում, որ բարենպաստ պայմաններ ստեղծի ՔՊ-ից մարդկանց պոկելու համար։ Մանավանդ, որ ինչքան մոտենան ընտրությունները, նախընտրական ցուցակները կազմելու ժամանակահատվածը, դրա հնարավորությունն այդքան կմեծանա․ այսպես ասած՝ կշատանան ՔՊ-ից նեղացածները, որոնք իրենց չգտնեն ապագա ընտրացուցակներում»։

Ըստ նրա՝ այս գործընթացը ընդդիմությունը պետք է տաք պահի, քանի որ չի բացառվում, որ որևէ պահի, ելնելով նաև արտաքին քաղաքական զարգացումներից, դրա կիրարկման հնարավորությունը մեծանա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test