Երևանում ներկայացվել է «Հյուսիս-հարավ» երկաթուղու ճանապարհային քարտեզը: Ըստ այդմ, «Հյուսիս-հարավ» երկաթուղին սկսվում է Գագարինից և ավարտվում Ագարակում:
Նախագծի տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակությունը, սակայն, այն է, որ պիտի Պարսից ծոցը կապի Սև ծովին կամ՝ իրանական նավահանգիստները՝ վրացականներին, բայց բեռները, դիցուք, Պարսից ծոցի Չաբահար նավահանգստից ինչպե՞ս են հասնելու Ագարակ, որպեսզի այնտեղից էլ փոխադրվեն Փոթի, Բաթում կամ Անակլիա:
Բանն այն է, որ Իրանը հյուսիսային ուղղությամբ գործող մեկ երկաթգիծ ունի՝ Թեհրան-Թավրիզ-Ջուլֆա, ուստի հայաստանյան «Հյուսիս-հարավը» գործարկելու համար հարկ է Ագարակը կապել իրանական Ջուլֆային:
«Այդ խնդրի լուծումը ո՞րն է»,- հարցին առայժմ պատասխան չկա, ուստի «Հյուսիս-հարավ» նախագծի լրջությունը, մեղմ ասած, արժանահավատ չէ:
Լուրջ չէ ապրիորի պնդել, թե Ռուսաստանը, Իրանը, Հնդկաստանը և, մանավանդ, Վրաստանը կարող են կոնսորցիումի բաժնետեր լինել: Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները և Իրանի տրանսպորտի նախարարը հոկտեմբերի 13- ին Բաքվում համաձայնության են եկել, որ 2028 թ. հունվարի 1-ից գործարկում են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը: Նախնական հաշվակով տարեկան բեռնափոխադրումների ծավալը կկազմի 5 միլիոն տոննա: Դա նաև Հնդկաստան-Ռուսաստան հաղորդակցության միջանցք է:
Ինչ վերաբերում է «պահուստային տարբերակին», ապա Ռուսաստանը կարող է առանց որևէ բարդության օգտվել նաև «Թրամփի ուղու» հնարավորությունից: Մանավանդ որ այդ երթուղին Մոսկվային ծանոթ է ցարական ժամանակներից ի վեր:
Հաայստանյան «Հյուսիս-հարավի» քարոզիչներն ասում են, որ «Թրամփի ուղին», գուցե, «երկու հարեւանների հետ հարաբերություններ է կարգավորում, բայց մյուս երկուսի հետ էլ բարդություններ է առաջացնում»: Բայց չէ՞ որ «Հյուսիս-հարավի» մասին էլ նույնը կարելի է ասել՝ բավարարում է Իրանի և Ռուսաստանի շահերը, բայց հակադրվում Թուրքիային և Ադրբեջանին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test