Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Վոլնորթը» Հայաստանից պահանջում է փոխհատուցում՝ ապօրինի միջամտության և ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասի համար 168.am 168.am

time
«Վոլնորթը» Հայաստանից պահանջում է փոխհատուցում՝ ապօրինի միջամտության և ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասի համար

Վոլնորթի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին (ICSID) ներկայացված արբիտրաժային բողոքը հիմնավորում է, որ Հայաստանը պատասխանատու է ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասի համար 2025թ․ հոկտեմբերի 12՝ ենթակա է անմիջապես թողարկման:

2025 թվականի սեպտեմբերի 25-ին «Վոլնորթ Լիմիթեդ» (Walnort Finance Ltd.) ընկերությունը (այսուհետ՝ «Վոլնորթ») ներկայացրել է իր բովանդակային բողոքը ՆՎԿՄԿ՝ գործ N° ARB/24/20-ի շրջանակներում։ Իրազդեցիկևհամոզիչդիմումում «Վոլնորթը»հիմնավորել էՀայաստանի ՀանրապետությանկողմիցԶանգեզուրիպղնձամոլիբդենայինկոմբինատՓԲԸ (ԶՊՄԿ) ներքինկորպորատիվգործերինապօրինիմիջամտությունը։

Մասնավորապես, «Վոլնորթը» ներկայացրել է անժխտելի ապացույցներ այն մասին, որ Հայաստանը կազմակերպել և իրականացրել է գաղտնի և բռնի արշավ՝ նպատակ ունենալով զավթել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ խախտելով Կիպրոս-Հայաստան երկկողմանի ներդրումային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։ Հատկապես «Վոլնորթը» ցույց է տվել, որ վարչապետ Փաշինյանի 2021 թվականի հրապարակային հայտարարություններին՝ «ԶՊՄԿ-ն ժողովրդին վերադարձնելու» և դա «մուրճով անելու» մասին, հաջորդել են ԶՊՄԿ-ի 60 տոկոսի գաղտնի վաճառքը Արդյունաբերական ընկերությանը (Промышленная компания), որը վերահսկվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացի Ռոման Տրոցենկոյի կողմից, և որը հետագայում արագորեն «նվիրաբերել է» 15 տոկոսը Հայաստանի Կառավարությանը։

Այս զավթումն իրականացվել է դատական համակարգի մանիպուլյացիաների շարանի միջոցով, ներառյալ՝ ապօրինի ապահովման միջոցներ, ուշ գիշերը կայացված դատական ակտեր և կարգավորող մարմինների արագացված ընթացակարգեր։

Բացի այդ, «Վոլնորթի» մնացած բաժնեմասերը ԶՊՄԿ-ում հետագայում սառեցվել են կասկածելի սնանկության և քրեական վարույթների շրջանակում՝ փաստացիորեն զրկելով «Վոլնորթին» արժեքից, դիվիդենտներից և վերահսկողության հնարավորությունից։

Հայաստանի նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ վերցնել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ շրջանցելով օտարերկրյա ներդրողներին տրամադրված իրավական պաշտպանությունը։

«Վոլնորթը» մանրամասն նկարագրել է, թե ինչպես են Հայաստանի գործողությունները խախտել Կիպրոս-Հայաստան երկկողմ ներդրումային պայմանագրով սահմանված պարտավորությունները։ Հայաստանը չի ապահովել «Վոլնորթի» ներդրման արդարացի և հավասար վերաբերմունքը՝ ԶՊՄԿ-ի նկատմամբ կազմակերպված զավթման իր արշավով, ԶՊՄԿ-ի, նրա բաժնետերերի և աշխատակիցների հանդեպ ոտնձգություններով և ահաբեկմամբ, իր կարգավորող լիազորությունների չարաշահմամբ և դատարանների վրա գործադրված ճնշմամբ, ինչի հետևանքով «Վոլնորթի» հայկական դուստր ձեռնարկությունները զրկվել են արդար դատավարության իրավունքից։

Այսապօրինիվարքագծիհետևանքով «Վոլնորթը»զրկվելէԶՊՄԿիբաժնետոմսերի 75 տոկոսը ձեռքբերելուիրավունքից, ինչընրան կտարընկերությանվերահսկողությունևզգալի դիվիդենտների իրավունք։

«Վոլնորթը»նաևզրկվելէիրսկզբնական 12.5 տոկոսբաժնետոմսերի տնտեսական օգտագործման իրավունքից, որոնք, փաստացիորեն,վերցվելեննրանից՝ անհիմնևանժամկետ սառեցման որոշումներիմիջոցով՝խախտելովԿիպրոսՀայաստան պայմանագրի՝ ապօրինի բռնագրավման արգելքը։

«Վոլնորթը»պահանջումէփոխհատուցում, որիվերջնական չափըկորոշվիարբիտրաժային գործընթացիընթացքում, որը, սակայն,առնվազն կկազմի 1.5 միլիարդԱՄՆդոլար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test