Վերջին օրերին իշխանությունը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խիստ ճնշումների է անցել: Ու թեև քաղաքապետն էլ իր հերթին ամեն գնով պաշտպանվում է, անգամ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին է դիմել, միևնույն է, իշխանության դիրքորոշումը պարզ է: Շիրակի մարզպետարանն էլ քաղաքապետին զգուշացրել է՝ քաղաքապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը չօգտագործել սեփական կոչերը, այլ կուսակցությունների, հասարակական-քաղաքական գործիչների հայտարարությունները հանրայնացնելու նպատակով: Մարզպետարանը նշել է, որ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնականը էջը չի ծառայում իր նպատակին, տեղադրվում են բաներ, որոնք չեն առնչվում համայնքային աշխատանքներին: Գյումրու քաղաքապետարանն էլ հակադարձել է մարզպետարանին՝ տեղական ինքնակառավարման մարմինը ձեր ստորադասը չէ:
Հիշեցնենք, որ համայնքային իշխանությունը ժողովրդի ընտրությամբ է ձեւավորվում, իսկ մարզպետարանը կառավարության կողմից է նշանակվում եւ ըստ այդմ` առաջնային մանդատով ընրված համայնքապետարանն ավելի անկախ մարմին է, քան մարզպետարանը: Նկատենք, որ վերջին օրերին Շիրակի մարզպետարանի, ՔՊ-ականների ու Գյումրու քաղաքապետարանի միջև Ֆեյսբուքյան կրքերն այնքան էին թեժացել, որ քաղաքացիներն իրենք էին հորդորում երկու կողմին էլ վերջ տալ այդ վեճին, լրջանալ ու գործով զբաղվել:
Հետաքրքրական է, որ օրեր անց այդ ամենին հաջորդեց մարզխորհրդի նիստը, որին ներկա էր նաև Գյումրու քաղաքապետի առաջին տեղակալը, Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը: Սա թերեւս այրված կամուրջները վերականգնելու փորձ էր Վարդան Ղուկասյանի կողմից:
Ուշագրավն այն էր, որ Ղուկասյանի պաշտոնավարման այս 5-6 ամիսների ընթացքում, նախորդ մարզխորհրդի նիստերին Գյումրու համայնքապետարանից դեռևս ոչ ոք չէր մասնակցել: Փոխքաքղաքապետ Ավետիս Առաքելյանն ասաց, որ պարզապես առաջին անգամ են միջնորդական գրություն ստացել, մինչ այդ, իրենց համար էլ անհասկանալի պատճառով նման գրություններ չէին ստանում:
Մեզ պատմեցին, որ մարզխորհրդի նիստին թեև առանձնակի լարվածություն չի նկատվել ՔՊ-ական մարզպետ Դավիթ Առուշանյանի եւ Գյումրու փոխքաղաքապետի միջև, այնուամենայնիվ որոշ ակնարկներ արվել են․ մարզպետը հասկացրել է, թե իրենց իրավասության ներքո է՝ վերահսկել քաղաքապետարանների աշխատանքը, այդ թվում՝ վերահսկել ֆեյսբուքյան էջերը եւ համապատասխան հրահանգներ իջեցնել:
Եւ չնայած ՔՊ-ական մարզպետը հայտարարել է, թե Գյումրիում իշխանությունը զավթելու որևէ սցենար չունեն մշակած, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի թաքցնում իր մտավախությունը: Ավելին, նա մտերիմներին վստահեցրել է, որ տիրապետում է որոշ ինֆորմացիայի, վստահ է, որ մինչև 2026 թվականի ընտրություններն իրեն կալանավորելու են, որ ընտրություններին չմասնակցի: Ասել է նաեւ, որ փոխքաղաքապետ փեսային էլ պաշտոնազրկելու են, եւ ավագանու անդամների օգնությամբ իշխանությունն են զավթելու:
Ի դեպ, տեղեկացանք, որ Ղուկասյանի փեսային՝ Ավետիս Առաքելյանին, արդեն իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից գրություն է եկել, ըստ որի՝ հոկտեմբերի 25-ին կհրապարակվի միանգամից երկու եզրակացություն, որը վերաբերվելու է նրան ու աներոջը՝ արդյո՞ք շահերի բախում չկա, չի՞ խախտվել Հանրային ծառայության մասին օրենքը, արդյո՞ք իրավունք ուներ քաղաքապետը փոխքաղաքապետ նշանակել իր դստեր ամուսնուն:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test