Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թրամփի «բարևագիրը» Պուտինին 1in.am 1in.am

time
Թրամփի «բարևագիրը» Պուտինին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայել թռիչքի ճանապարհին կարճ շփում է ունեցել ուղեկցող լրագրողների հետ, որոնց, բնականաբար, հետաքրքրել է ոչ միայն իսրայելա-պաղեստինյան, այլև ուկրաինական կարգավորման հարցը: Մանավանդ որ մինչ այդ նա հայտարարել է, որ Գազայում հրադադարի հաստատումից հետո ամբողջ ուշադրությունը կենտրոնացնելու է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վրա:

BBC-ն Թրամփի հայտարարությունը մեջբերում է հետևյալ ձևակերպմամբ. «Հնարավոր է, ես կխոսեմ նրա (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի) հետ: Հնարավոր է, ես կասեմ. «Լսիր, եթե չհաջողվի այդ պատերազմը կարգավորել, ես նրանց (ուկրաինացիներին) Tomahawk հրթիռներ կուղարկեմ»:

Անցած շաբաթ-կիրակի օրերին Դոնալդ Թրամփը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ: Վերջինս հաստատել է, որ քննարկվել է Ուկրաինային ամերիկյան հեռահար հրթիռներ տրամադրելու հարցը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային Tomahawk հրթիռներ հատկացնելու մասին տեղեկատվությունը գնահատել է «խիստ մտահոգիչ»:

Իրավիճակն, ըստ երեւույթին, այնքան բարդ է, որ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը բաց տեքստով հերքել է փոխարտգործնախարար Ռյաբկովին և հավաստիացրել, որ Անքորիջի Պուտին-Թրամփ պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ:

Ուշակովը մանրամասնություններ չի բացահայտել, բայց «Կոմերսանտի» թղթակցին ասել է, որ Պուտինն Ալյսասկայի «գագաթնաժողովում զգալի զիջումների է գնացել»: ԱՄՆ նախագահի վերջին հայտարարությունից, կարծես, հասկացվում է, որ նա Պուտինին առաջարկում է հրապարակայնացնել պայմանավորվածությունները և այդ հիման վրա կրակի դադարեցման հասնել:

Փորձագիտական իշխող տպավորություն է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություններ հատկացնելու մասին որոշում Դոնալդ Թրամփն: Ամենայն հավանականությամբ, «չի կայացնի, բայց Պուտինի նկատմամբ քաղաքական ճնշումը կմեծացնի»: Ըստ տեղեկությունների, Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցներ կիրառելու հարցը կքննարկվի G7-ի գագաթաժողովում»: Թրամփի «բարևագրին» Կրեմլից առայժմ պաշտոնական արձագանք չկա:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test