Նկարիչ Կարեն Քյուփելյանն այսօր կառավարության շենքի հարեւանությամբ բողոքի ցույց արեց՝ իրական Հայաստանի մասին թվագրությունն արձանագրող պաստառներով:
-Իրական Հայաստանն այն չէ, ինչ ներկայացված է: Պաստառներում նկարագրված է՝ ինչքան մաս է տրված Թուրքիային, Ադրբեջանին: Սա տարածքային պահանջ չէ, սա մշակութային է, մենթալիտետի խնդիր է, մեր քաղաքացիներին ու քաղաքական դաշտին, ներքին լսարանին է ուղղված,- լրագրողներին ասաց նկարիչը:
Արվեստագետը նկատեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Կարս 2 պայմանագիրն է իրենից ներկայացնում, դրա շարունակությունն է:
Պաստառներից մեկով էլ արվեստագետը ցուցադրում էր, թե որ թվականին ինչքան տարածք է Հայաստանից զիջվել Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին:
-Էդ ռուս-թուրքական պայմանագիրն առանց ներքին հայ գործիչների չէր կարող իրականանալ, սա եւս ակտուալ է այսօրվա մեր այն հայ դավաճանների առումով, որոնք պաշտոնի համար մասնակից են ու ծառայում են օտար պետություններին,- հավելեց արվեստագետը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test