Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ֆորսմաժորային պլանի. Խնդիր է դրել և այդ խնդիրը լուծելու է՝ կլինի ծաղրածու դառնալով, հիստերիայի մեջ ընկնելով, թե այլ ճանապարհով». Նահապետյան 168.am 168.am

time
«Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ֆորսմաժորային պլանի. Խնդիր է դրել և այդ խնդիրը լուծելու է՝ կլինի ծաղրածու դառնալով, հիստերիայի մեջ ընկնելով, թե այլ ճանապարհով». Նահապետյան

Նիկոլ Փաշինյանն օրեր շարունակ իր ֆեյսբուքյան էջում տեսանյութեր է տարածում, որոնցում իր սերն է արտահայտում առ հայ հանրություն՝ նրանց «սրտիկներ, պաչիկներ» ուղարկելով։ Այսօր էլ որոշել է կրկին անդրադառնալ Արցախին ու կրկին նախկին իշխանություններին՝ նրանց մեղադրելով Արցախի հանձնման մեջ, ասելով. «Եթե նրանք Արցախի հարցը չեն լուծել, կա՛մ օտարերկրյա շահեր են սպասարկել, կա՛մ մատնված են եղել անգործության»։

Օգտատերերի մի մասն այս գրառման տակ հարցեր է ուղղել Նիկոլ Փաշինյանին, որոնք, բնականաբար, մնացել են անպատասխան, նրան հիշեցրել են «բանակցությունները զրոյական կետից սկսելու» վերաբերյալ իր իսկ հայտարարությունները, շատերն էլ գրել են, թե «ինչո՞ւ է մոռանում նշել իր անունը, որ հայտնվեց՝ որպես օտարերկրյա գործակալ, ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս»։

Հանրային-քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի խոսքով՝ մինչև ընտրություններ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի իրենով լցնի դաշտը։

«Որքան մոտենում է խորհրդարանական ընտրությունների օրը, այնքան մեծանալու է հավանականությունը, որ մի օր կարող ենք տեսնել պետական գնումների հաշվին Փաշինյանի աշխատակազմի կենտրոնում պտտաձող է տեղադրվել ու, ասենք՝ Նիկոլ Փաշինյանը ստրիպտիզ շոուներ է ցուցադրում։ Ընդ որում, եթե նա վարչապետ չլիներ, դա շատ դրական որակ կլիներ, նա շատ «ադապտիվ» է կրիզիսների համար, «լավ է դրսևորվում» ճգնաժամերի պայմաններում։

Ի տարբերություն մեր ընդդիմադիր հատվածի, Նիկոլ Փաշինյանը զզվող չէ, գիտի՝ ինչ մատերիալի հետ գործ ունի, գիտի, եթե, օրինակ, կոյուղու հետ է աշխատում, չեն կարող ձեռքերը սպիտակ լինել, կոնկրետ գույնի են լինելու։ Հետևաբար՝ այս մարդն ամեն ինչ անելու է, որպեսզի օրակարգը լցնի։

Նիկոլ Փաշինյանն իր առջև խնդիր է դրել և այդ խնդիրը լուծելու է՝ կլինի ծաղրածու դառնալով, հիստերիայի մեջ ընկնելով, թե այլ ճանապարհով, նրա համար կարևոր չէ»,- 168.amի հետ զրույցում նշեց Միքայել Նահապետյանը։

Ըստ նրա, մինչ Նիկոլ Փաշինյանն այս ճանապարհով կփորձի իր առջև դրված խնդիրը լուծել, հանրությունը նրան անլուրջ կվերաբերվի, կծիծաղի ու հանկարծ կտեսնի, որ նա հունիսին կրկին կմտնի համապատասխան աշխատասենյակ ու կասի. «Կառավարության հարգելի գործընկերներ, ողջունում եմ ձեզ, Կառավարության հերթական նիստն է»։

Միքայել Նահապետյանն այս իրավիճակում չունի վստահություն, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալու հարցը վճռված է։

«Չգիտեմ՝ մարդիկ նկատե՞լ են, թե՞ ոչ, բայց օգոստոսի 15-ին Կառավարության որոշում է եղել, որն ըստ էության հիմք է դրել Հայաստանում կրկնելու այն, ինչ արվել է Ռումինիայում, Մոլդովայում։ Այս մարդիկ փաստահավաք հանձնաժողով են ստեղծել Հանրային խորհրդի կազմում, որպեսզի «բոլոր վհուկներին հայտնաբերեն»։ Դրա համար եմ ասում՝ լրջությունը, որն անհրաժեշտ է, մեր ընդդիմադիր հատվածում չկա, մարդը գիլիոտին է տեղադրում։

Իհարկե, երկիրն օտարերկրյա գործակալներից պետք է միշտ պաշտպանել, սա կարևոր բան է, բայց հարցն այլ բան է՝ դեմոկրատիան պաշտպանելու ճանապարհն ավտորիտարիզմով չէ։ Ռումինիայի փորձը, օրինակ, ցույց է տալիս, որ երբ «վհուկների որս» ես սկսում, թացը չորի հետ սկսում է վառվել։ Այս ամենի վերջում մնում է այն, որ դեմոկրատիայի պաշտպանության անվան տակ իշխանությունն ուզուրպացվում է։ Այսինքն՝ արվում է այն, ինչի վրա փաստեր հավաքելու համար ստեղծվել է այդ հանձնաժողովը։

Այդ հանձնաժողովն առաջին հերթին կազմելու է փաստաթուղթ այն մասին, որ կան վատ ու չար մարդիկ, ուժեր։ Իսկ երկրորդ փուլում՝ այդ հանձնաժողովի տված փաստաթղթի հիման վրա, բայց առանց այդ հանձնաժողովի, Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա, հղում անելով դրան, ընտրապայքարի չթողնել որոշ ուժերի, կուսակցությունների փակման գործընթացի կգնա։ Ինքն այդ մեխանիզմը ստեղծել է, կկիրառի՞այն, թե՞ ոչ, հարցի երկրորդ կողմն է՝ նա պատրաստվում է ֆորսմաժորային պլանի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա նաև հավելեց՝ մարդկանց 1 միլիոն մասնակցության դեպքում առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանը կընտրվի։ 1,2 միլիոնի դեպքում՝ կարող է ունենալ խնդիրներ, բայց այնպես չէ, որ դրանով նրա ճակատագիրը կորոշվի։

«Եթե հայտնվի որևէ սուբյեկտ և գտնի որևէ եղանակ՝ ընտրությունների բերելու 150-200 հազար մարդու, որ այս պահի բոլոր պարամետրերով հակված են բոյկոտելու՝ Նիկոլ Փաշինյանը շանս չունի ընտրվելու, ստիպված է գնալու ընտրական պրոցեսը ջարդելու, այն է՝ իշխանության ուզուրպացիայի։ Սա արդեն ուրիշ խոսակցություն է, դրանից հետո հեղափոխության հիմքեր է ստեղծվում»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test