Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է. ՀՀ քննչական կոմիտե
sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Բարերար, գործարար Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է։ Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Ինչպես հայտնի է, գործարարին երկու մեղադրանք էր առաջադրվել՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչ և փողերի լվացում: Նրա պաշտպանական թիմն այսօր
հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին տնտեսական բնույթի նոր մեղադրանք է առաջադրվել։
«Մեղադրանքը փոփոխվել է, և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)»,– ասացին ՔԿ–ից։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։