Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորվածին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել․ բացառիկ մանրամասներ armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորվածին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել․ բացառիկ մանրամասներ

ArmLur.am-ին իրավապահ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում բռնության են ենթարկել:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Փարաքարի համայնքապետի սպանության գործով կալանավորված նարեկ Օհանյանին Նուբարաշենի բանտում հենց մենախցից կամ բոլորին հայտնի «կարանտինից» հանել-տարել են ընդհանուր խուց, նրան խցում բռնության են ենթարկել: Արդյունքում քրեկատարողալկան հիմնարկի ղեկավար կազմը, հասկանալով, որ նրա կյանքը վտանգված է, նրան կրկին տաերլ են մենախուց:

Armlur.am-ը դիմեց Քրեակատարողական ծառայություն հասկանալու համար, թե ինչ է կատարվել, Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ իրավասություն չունի նման տեղեկություն հայտնելու։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test