Կառավարությունը ոչինչ չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից․ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ըստ ընդդիմադիր պատգամավորի, Թուրքիայի կողմից Հայաստանի տնտեսության առաջին հարվածը լինելու է գյուղատնտեսությանը, երկրորդը՝ տեքստիլին։ Այդ երկու ոլորտներն էլ էական սոցիալական նշանակություն ունեն։
Ի դեպ, Արթուր Խաչատրյանը հիշեցնում է, որ 2021-ին, 44-օրյա պատերազմից հետո, երբ մեկ տարով արգելվեց թուրքական ապրանքների ներմուծումը, ըստ էկոնոմիկայի նախարարությունից իրեն փոխանցված տեղեկանքի, ՀՀ տնտեսությունը դրական ազդակներ է ստացել․ էականորեն բարելավվել են Հայաստանում տեղական արտադրողների դիրքերը, ներմուծումն էլ փոխարինվել է իտալական, բելառուսական, իրանական ապրանքներով։ Իսկ այժմ կառավարությունը որեւէ հաշվարկ չի ներկայացնում, թե թուրքական ներդրումներն ի՞նչ ազդեցություն կունենան ՀՀ տնտեսության վրա, քանի որ, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, իրենք էլ լավ գիտեն թե ինչ բացասական ազդեցություն է լինելու։
Գեւորգ Պապոյանն ասել էր՝ հարեւանների հետ տնտեսական փոխգործակցությունը կամրապնդի խաղաղությունը։ Լրագրողը հարցրեց՝ Արթուր Խաչատրյանը դե՞մ է։
«Դա որեւէ տնտեսական հիմնավորում չունի։ Խաղաղությանը դեմ չենք եւ հենց այդ պատճառով դեմ ենք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ ինքը բերում է ոչ թե խաղաղություն, այլ բերել է պատերազմ, տառապանքներ եւ արտաքին ռիսկերի մեծացում»,- ասաց Արթուր Խաչատրյանը՝ հեգնելով Գեւորգ Պապոյանի մյուս մտքին, որ միեւնույն է, Հայաստանում կան թուրքական ընկերություններ․ «Դա նույնն է, որ ասում են՝ թմրամոլությունը կա, եկեք օրինականացնենք՝ պրծնենք»։
Ինչ վերաբերվում է «Թրամփի ուղուն», ընդդիմադիր պատգամավորն ասում է, որ այդ ամբողջ 42 կիլոմետրի մեջ հայաստանյան կողմին պետք է հետաքրքրի Երասխ-Սադարակ երկաթգիծը, որը չկա․ «Եթե դա լիներ, պիտի լիներ այդ թղթի մեջ»։
Գեւորգ Պապոյանը հեգնել էր՝ ասելով, որ եթե ճանապարհի մնացած հատվածը կառուցում են, այդ մեկ կիլոմետրն էլ կկառուցեն։
Բացի այդ, Արթուր Խաչատրյանը հիշեցնում է՝ իշխանությունը խոսում էր Հայաստանի ամբողջական ապաշրջափակման մասին, իսկ դա ներառում է նաեւ Իջեւան-Ղազախ ճանապարհը եւ քանի դա չկա, մենք ունենք մեկ բան՝ Ադրբեջանի կողմից պարտադրանք։ Հիշեցնում է նաեւ, որ կառավարությունը չշրջանառեց իր իսկ առաջարկը 2022-ին արված՝ Սոթքում, Քարահունջում, Երասխում երեք սահմանային անցակետեր բացելու մասին, քանի որ Ադրբեջանում դեմ էին։
Ընդհանուր առմամբ, իր գնահատմամբ, ԱՄՆ-ը այսօր ավելի մեծ առաջնահերթություններ ունի Չինաստանում, քան «Թրամփի ուղին» է։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test