Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ռեստորանի գործով կին է մեղադրվում, որոշում է կայացվել armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիների ռեստորանի գործով կին է մեղադրվում, որոշում է կայացվել

ՀՀ ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների սրճարանի մասով հարուցված քրեական գործը մտավ դատարան։

Քաղաքապետարանից կին կա մեղադրյալ, որին պաշտոնից ազատել են։ Ըստ նախաքննական մարմնի՝ Արսեն Ամյանը, 2009 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 27-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է համայնքի շահերին հակառակ՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Գայանե Մեժլումյանը, զբաղեցնելով Երևանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի ռեգիստրի պաշտոնը, հանդիսանալով մշտապես կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ՝ Երևան համայնքի համար անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նա մեղադրվում է այն բանում, որ դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Մոսկովյան փողոցում գտնվող «Սանտաֆե» սրճարան-ռեստորանի շենքը Երևանի համայնքի գույքային հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ։

Ի դեպ, նշված սրճարան-ռեստորանը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test