Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե հասարակական կյանքում իր գործունեության մեջ սահմանափակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ուրեմն Հայաստանը ո՛չ հայերի կողմից և ո՛չ էլ հայկական շահերով է առաջնորդվում aravot.am aravot.am

time
Եթե հասարակական կյանքում իր գործունեության մեջ սահմանափակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ուրեմն Հայաստանը ո՛չ հայերի կողմից և ո՛չ էլ հայկական շահերով է առաջնորդվում

«Բիւր փառք Երկնավորին, որ Հայաստանի անկախութեամբ ազատ գործունէութեան նոր հնարաւորութիւն պարգեւեց Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն իր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնով»: Այս հուսառատ խոսքերը մեջբերված է Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ անդրանիկ Կոնդակից, որը հրապարակվել է 2000 թվականի փետրվարի 5-ին։

Նույն կոնդակով Վեհափառ Հայրապետը փաստում է նաև, որ «Հայ Եկեղեցին եւ Հայոց պետությունը հայ ժողովուրդն է իր ամբողջության մեջ»։

Կոնդակն ամբողջությամբ իր մեջ շատ կարևոր ուղերձներ է պարունակում, սակայն փորձենք հասկանալ թե որքանո՞վ են նշածս երկու մտքերը ավելի քան 25 տարի անց իրականությանը համապատասխանում։ Երբ ասվում էր «Հայաստանի անկախությամբ» դա այն ժամանակ իսկապես այդպես էր բառի իրական իմաստով։ Հայաստանը անկախ էր իր ներքին քաղաքականությամբ և այլ պետությունների հետ դաշնակցային հարաբերությունները ավելի քան վստահելի ու կանխատեսելի էին։ Այդ անկախությունը իսկապես հնարավորություն էր տալիս Հայ Եկեղեցուն ազատ գործունեություն ծավալելու հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։

Այսօրվա իրականությունը ճիշտ հակառակն է։ Եկեղեցուն «դուրս հրավիրեցին» դպրոցից և իշխանությունների մակարդակով ու հետևողականորեն իրականացվում է հոգևորականների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակազրկման ստոր քաղաքականությունը։ Իսկ դա միայն մեկ բան է նշանակում, այն որ այսօրվա Հայաստանը կորցրել է իր անկախությունը, կորցրել է այն չափով, որ չափով սահմանափակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա բարեպաշտ հետևորդների և ազնիվ պաշտպանների ազատ գործունեությունը։

Հայոց Եկեղեցին չի կարող ազատ չլինել անկախ Հայաստանում։ Եթե հասարակական կյանքում իր գործունեության մեջ սահմանափակված է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, ուրեմն Հայաստանը ո՛չ հայերի կողմից և ո՛չ էլ հայկական շահերով է առաջնորդվում։ Այստեղից էլ հայ ժողովրդի մեջ առաջանում են պառակտումներն ու թշնամանքը, ինչն իր հերթին ծնում է նորանոր հանցագործություններ։

Ո՞րն է ելքը։ Այս հարցի պատասխանը պետք է, որ շատ հետաքրքրի նաև թշնամի պետություններին։ Նրանք պետք է հասկանան թե ինչպե՞ս են պատրաստվում հայերը դուրս գալ այս բարոյահոգեբանական, ռազմաքաղաքական ու տնտեսական ճգնաժամից։ Ինչո՞ւ։ Որպեսզի դրա դեմն առնեն ու թույլ չտան։ Որպեսզի ի վերջո կարողանան մաս – մաս խժռել հայոց սրբազան հողերը, թույլ չտան Հայոց պետականության կայացմանը և հայաթափել Հայաստանը ճիշտ այնպես, ինչպես հայաթափեցին Հայոց Արցախը։

Ըստ իս, անհրաժեշտ է սահմանափակել հրապարակային քննարկումներն առ այն թե ինչպե՞ս պետք է դուրս բերել Հայաստանը այս վիճակից։ Հաճախ, իսկապես շատ հանճարեղ մտքեր են հնչում, սակայն հրապարակայնացնելով՝ այդ գաղափարները նմանվում են այն մարգարիտներին, որոնք հայտնվում են խոզերի առաջ։ Մեր քաղաքական գործիչները իրենց գաղափարներով հաճախ ակամայից հենց այդպիսի ծառայություններ են մատուցում թշնամիներին։

Կարծում եմ, իրական և ազգային ընդդիմության շրջանակներում անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային Ազգային անվտանգության ծառայություն և իրականացնել փակ քննարկումներ պաշտպանելու համար Հայոց պետականությունն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test