Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մոսկվայում ՌԴ ՊՆ բարձրաստիճան սպայի դեմ ահաբեկչություն է կանխվել sputnik sputnik

time
Մոսկվայում ՌԴ ՊՆ բարձրաստիճան սպայի դեմ ահաբեկչություն է կանխվել
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Մոսկվայում կանխվել է ՌԴ ՊՆ բարձրաստիճան սպայի դեմ ահաբեկչությունը, որը նախապատրաստում էին Ուկրաինայի հատուկ ծառայությունները՝ «Իսլամական պետության» (Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն) հետ համատեղ, ձերբակալվել է չորս մարդ։ Այս մասին հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։
Նրանց թվում են Ռուսաստանի երեք քաղաքացիներ, որոնք ներգրավված են ծրագրվող հանցագործության հետքերը թաքցնելու մեջ, և Կենտրոնական Ասիայի երկրներից մի քաղաքացի՝ ահաբեկչական գործողության անմիջական կատարողը:
ԱԴԾ-ի տվյալներով՝ կատարողը ուկրաինական հատուկ ծառայությունների շահերի համար հավաքագրվել է ԻՊ-ի գործակից Սաիդակբար Գուլոմովի կողմից (ծնվ․ 1979թ․- ին), որի նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել Ռուսաստանի և Ուզբեկստանի օրինապահ մարմինները։
Ղրիմում 45 տարեկան տղամարդ է ձերբակալվել պետական դավաճանության կասկածանքով
Նշվում է, որ ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ Գուլոմովը Ուկրաինայի տարածքից և Արևմտյան Եվրոպայի երկրներից հեռակա կարգով ղեկավարել է կատարողի գործողությունները մի քանի արտասահմանյան մեսենջերների միջոցով: Նա ապահովել է անհրաժեշտ դրամական միջոցներով, մահափորձի օբյեկտի մասին տեղեկություններով, ինչպես նաև պայթուցիկներով և ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար անհրաժեշտ այլ բաղադրիչներով, որոնք Ուկրաինայի հատուկ ծառայությունները Ռուսաստանի տարածք են նետել ԱԹՍ-ների միջոցով։
Ռուսաստանի ԱԴԾ-ի տվյալներով՝ հանցագործությունը նախատեսվում էր իրականացնել հանրության համար վտանգավոր եղանակով՝ մայրաքաղաքի խիտ բնակեցված շրջաններից մեկում:
«Ահաբեկիչների պատրաստած պայթուցիկ սարքի հզորությունը թույլ էր տալիս մարդկանց ամբողջական խոցման գոտի ապահովել մինչև 70 մետր շառավղով։ Ընդ որում` ուկրաինական հատուկ ծառայությունների մտահղացմամբ պետք է զոհվեր նաև կատարողը»,-նշել են ԱԴԾ-ում։
ՌԴ ԱԴԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով («ահաբեկչական գործողություն»), 222.1-րդ հոդվածի 4-րդ մասով («պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ապօրինի ձեռք բերելը, փոխանցելը, իրացնելը, պահելը, ուղարկելը կամ կրելը»):
ՌԴ–ում Կիևի գործակալ է ձերբակալվել. նա Նարո–Ֆոմինսկում զինվորականի մեքենա է պայթեցրել

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test