PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ալ‑իսլամ Աալլաշուկյուր Փաշազադեն, ԱՄՆ այցի ընթացքում հանդիպել է Նյու Յորքի Park East սինագոգում Միացյալ Նահանգների և աշխարհի հրեական ամենահեղիանակավոր կրոնական հեղինակություններից մեկի՝ ռաբբի Արթուր Շնայերի հետ և «բողոքել» նրան Հայ առաքելական եկեղեցու գործունեությունից։
Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրին՝ Փաշազադեն ասել է, թե մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը կառուցողական քայլեր են ձեռնարկում խաղաղության հաստատման ուղղությամբ, «հայ եկեղեցին ու հայկական սփյուռքը ամեն ինչ անում են խափանելու համար այդ գործընթացը՝ կործանարար քարոզ տանելով»։
«Սովորաբար քաղաքական գործիչներն են պատերազմներ սկսում, իսկ կրոնական գործիչները խաղաղության կոչ են անում, իսկ մենք հակառակն ենք տեսնում՝ քաղաքական գործիչները քայլ են անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ հայկական եկեղեցին մինչ օրս մի կողմ չի դրել զենքը»,–ասել է Փաշազադեն, գրում է ԱՊԱ–ն։
Նա նաև ասել է,թե իբր Արցախի գրավվված տարածքում վերականգնվում են բոլոր կրոնական կառույցները՝ «այդ թվում հայկական կրոնական օբյեկտները»։
Հանդիպմանը ներկա է եղել ՄԱԿ–ի Գլխավոր քարտուղրի տեղակալ, Քաղաքակրթությունների ալյանսի ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը, ով ողջունել է ռաբբի Շնայերին և շեյխ ալ‑իսլամին որպես «համաշխարհային մակարդակի կրոնական առաջնորդների և արտահայտել գոհունակություն հանդիպմանը մասնակցելու համար»։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը, ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test