Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով և իրավապահներին արված ցուցումներով. հայտարարություն 168.am 168.am

time
Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով և իրավապահներին արված ցուցումներով. հայտարարություն

Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ.

2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը: Հիշեցնենք որ Դատարանն արձանագրել էր, որ նրան մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հաղթահարված չէ նույնիսկ հիմնավոր կասկածը: Բայց միաժամանակ, «զարմանալիորեն» հաստատված էր համարել մեղադրանքի այն մասը, որը Կարապետյանի՝ Մայր Աթոռը պաշտպանող հարցազրույցը որակել է որպես կոչ:

Վերաքննիչ դատարանը համանման դիրքորոշում էր արձանագրել՝ մերժելով թե՛ մեր, և թե՛ դատախազության բողոքները: Պաշտպանության կողմը, ինչպես նաև դատախազությունը ներկայացրել են վճռաբեկ բողոքներ: Դատախազության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելը ուշագրավ է այնքանով, որ նշված լիազորությունը պետք է իրացվի բացառիկ դեպքերում: Ստացվում է՝ դատախազության համար բավարար չէ, որ շուրջ 110 օր կալանավորված է Սամվել Կարապետյանը, պետք է նաև տնտեսական բնույթի աբսուրդային մեղադրանքով ևս հաստատվեր հիմնավոր կասկածը:

Անհրաժեշտ է նշել նաև, որ 50-ից ավելի քննիչներից բաղկացած քննչական մարմինը 2025թ. օգոստոսի 15-ից չէր ձեռնարկել որևէ գործողություն Սամվել Կարապետյանի մասնակցությամբ՝ մերժելով վարույթային գործողություն կատարելու մեր միջնորդությունները: Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն, պարզապես անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի:

Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է 2025թ. հունիսի 17-ին սոցիալական ցանցերում նրա նկատմամբ հաշվեհարդարի հրապարակային խոստումով և իրավապահներին արված ցուցումներով:

Միաժամանակ, վստահաբար, ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ երբ նույնիսկ պաշտպանության կողմը որևէ տվյալ չուներ կալանքի երկարաձգման միջնորդության վերաբերյալ, իշխանական լրատվամիջոցը, «հղում կատարելով իր աղբյուրներին», արդեն հրապարակել էր նման տվյալ:

Դատական նիստի օրվա մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ դրա հայտնի լինելուն պես:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test