Կրկին մոտենում են տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօերնի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մեր երկիրը գտնվում է արևմուտքից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում դիտվել են տեղումներ և այս պահին տեղումները շարունակվում են, բայց այսօր երեկոյան ժամերից այդ ցիկլոնը ամբողջությամբ դուրս կգա Հայաստանի տարածքից, իր տեղը զիջելով կրկին հարավ-արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։
Այսպիսով, այսօր երեկոյան ժամերից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն և առաջիկա հինգ օրերը կանցնեն առանց տեղումների, իսկ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ կբարձրանա 5-ից 8 աստիճանով»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test