Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Վտանգավոր խաղասարքեր՝ անտեսված Երևանի քաղաքապետարանի կողմից»․ Էդուարդ Հայրումյան mamul.am mamul.am

time
 «Վտանգավոր խաղասարքեր՝ անտեսված Երևանի քաղաքապետարանի կողմից»․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Երեկ Բյուրեղավանի համայնքապետարանի պաշտոնյաների հանցավոր անգործության պատճառով կյանքից հեռացավ 6-ամյա մի հրաշք բալիկ, ում գլխին էր ընկել խաղասարքը։ Արդյո՞ք Երևանի խաղահրապարակներն ավելի ապահով են և մեր երեխաներն անվտանգ են այդտեղ։ Իհարկե ո՛չ, ես մինչ այս բազմիցս խոսացել եմ այդ թեմայով և ցուցադրել վտանգավոր խաղասարքերը՝ տեղադրված կամ անտեսված Երևանի քաղաքապետարանի կողմից։ Այս տեսանյութի խաղահրապարակը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան փողոցում՝ հենց թաղապետարանի կողքը։ Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ճոճանակը ջարդված է, իսկ սղարանի այս վիճակը 2 ամսվա պատմություն ունի։ Տեսանյութն ինձ ուղարկողը պատմեց, որ օրեր առաջ մի երեխա վերևից ընկնում էր և ինքն է կեսից բռնել։ Սա ոչ այլ ինչ ա, քան թաղապետարանի և քաղաքապետարանի պաշտոնյաների հանցավոր անգործության արդյունք»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test