Արսեն Ջուլֆալակյանը գրում է. «Ձևավորվող քաղաքական նոր ուժերին…
Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար:
Մի՛ կաշկանդվեք ճիշտը բարձրաձայնել/կրկնել:
Հիշեցման կարգով՝ շատ կարևորի մասին…
Իշխանության գալուց հետո առաջին իսկ քայլով քպ-ն հարվածել է ՀԱՊԿ-ին (10 հուլիս, 2018թ – Խաչատուրովի հետկանչը…):
Հայտարարել է, որ Արցախի հարցով բանակցությունները սկսում է սեփական զրոյական կետից։
ԵԱՀԿ Մինսկի խումբը պատասխանել է, որ նման բան իրենց հետ համաձայնեցված չի եղել։
քպ-ն մերժել է կարգավորման շուրջ Մինսկի խմբի առաջարկները
միակողմանիորեն փորձել է փոխել բանակցությունների ձևաչափը՝ պահանջելով Արցախը դարձնել բանակցային կողմ
ապա սկսել է առանց միջնորդ բանակցել Ադրբեջանի հետ
Պատերազմը սկսվելուց հետո Ռուսաստանն առաջարկել է հոկտեմբերի 6-ին կանգնեցնել այն անհամեմատ ավելի լավ պայմաններով, քան ստացանք նոյեմբերի 9-ին: Եվ իհարկե, առանց զոհերի նման թվի…։ Պատուհասը մերժել է այդ առաջարկը (անձամբ է խոստովանել ԱԺ ամբիոնից):
Ամբողջ 44-օրյա պատերազմը վարվել է սխալների, ստի և մանիպուլյացիայի միջոցով՝ խախտելով հաղթական պատերազմ վարելու բոլոր կանոնները (պառակտման սերմանում, բանակի կազմաքանդում, համալրման դադարեցում…):
2020թ Նոյեմբերի 9-ի հրադադարը ստացվեց հենց Ռուսաստանի միջնորդությամբ, որից հետո պահեցինք թեկուզ և փոքր, բայց Արցախի մի մասը՝ հետագայում կարգավիճակ ստանալու հնարավարությամբ
Ապա 2022թ հոկտեմբերի 6-ին հանցագործը գնաց Պրահա և հրաժարվեց Արցախից՝ ճանաչելով այն Ադրբեջանի մաս (Շառլ Միշելի և Մակրոնի մասնակցությամբ)։
Կրեմլից միանգամից հայտարարել են, որ դա անակնկալ էր, և իրենք տեղյակ չեն եղել հայկական կողմի նման ծրագրի մասին:
Պարզ է,որ ՀՀ իշխանության այդ քայլից հետո ոչ մի երկիր չէր կարող կանգնել Արցախի կողքին, երբ Արցախի օրինական տերը՝ Հայաստանը, հրաժարվել էր վերջինից:
Մեղադրել Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային կամ այլ ուժերի մեզ չօգնելու մեջ ուղղակի մանիպուլյացիա է քպ-ի և նրա աջակիցների կողմից:
Վերադառնանք պատուհասին.
Երբ ՀՀ վարչապետը, ով պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարն է, կրկին ԱԺ ամբիոնից հայտարարում է,որ «Արցախը թոկ էր՝ Հայաստանի վզից գցած», և նա այդ թոկը կտրել է… դա ինքնախոստովանություն է:
Երբ հարցին, թե հնարավորության դեպքում այլ կերպ կվարվե՞ր, պատասխանում է «ոչ, նույնությամբ կկրկնեի»… դա ևս ինքնախոստովանություն է:
Խոստովանություն Արցախը հանձնելու մասին:
ՀՀ ներկայիս վարչապետն իր քպ-ով Արցախի/Հայաստանի հանդեպ պետական դավաճանություն է գործել: Իսկ դավաճանները պետք է պատժվեն:
Այլ տարբերակ ուղղակի չի կարող լինել»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test