Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ աշխարհի առաջնությունից mamul.am mamul.am

time
 Հայաստանի ծանրամարտի հավաքականը վերադարձավ աշխարհի առաջնությունից

Գիշերը Հայաստանի ծանրամարտի հավաքականը Նորվեգիայից վերադարձել է Երևան, նրանց մեծ շուքով դիմավորել են «Զարթնոց» օդանավակայանում։ Հիշեցնենք՝ Վարազդատ Լալայանը դարձել է աշխարհի չեմպիոն։ Նա ոսկե մեդալակիր է դարձել գերծանր քաշային մարզիկների պայքարում՝ պոկելով 206 կգ ու 211 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրել է 245 կգ, 250 կգ: Լալայանն այս վարժությունում ևս առաջինն է եղել։ Երկամարտի 461 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն է: Աշխարհի առաջնության 110 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 187 կգ: Այս վարժությունում մեր ծանրորդը դարձել է բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրել է 220 կգ: Երկամարտի 407 կգ արդյունքով` Գարիկ Կարապետյանն աշխարհի առաջնությունում 4-րդն է: Հայաստանի ընտրանու անդամ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում անհաջող է մասնակցել: Նա չի բարձրացրել 185 կգ ու 187 կգ: Մարտիրոսյանը չի մասնակցել հրում վարժությանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test