Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ռուսաստանը միայնակ չի կարող կանխել «Թուրանի բանակի» ստեղծումը 1in.am 1in.am

time
Ռուսաստանը միայնակ չի կարող կանխել «Թուրանի բանակի» ստեղծումը

Թուրքական աշխարհի ինստիտուցիոնալացումը, չնայած ԹՊԿ գոյությանը, տեսանելի ապագայում առարկայական հնարավորություն չէ: Այս եզրահանգման է եկել «Նեզավիսիմայա գազետան»՝ վերլուծելով թուրքախոս պետությունների ներքին տարաձայնությունները:

Վերլուծականը, պետք է խոստովանել, կառուցված է երկու հիմնական թեզի վրա, որ բավական արժանահավատ են: Հրապարակման հեղինակը, հիմք ընդունելով ռուսաստանցի թուրքագետների կոնցեպտուալ տեսակետը, մատնանշում է, որ Թուրքիան, որ աշխարհագրական լոկացիայով ոչ մի ընդհանրություն չունի թուրքական նախահայրենիքի հետ, ձգտում է Կենտրոնական Ասիային «քաղաքակրթական մատրիցա պարտադրել», ինչը, բնականաբար, արժանանում է «փափուկ, բայց հետևողական հակազդեցության»: Այս առումով հատկապես ընդգծված է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի դիրքորոշումը: Նա թուրքական նախահայրենիք է համարում ղազախական «Մեծ տափաստանը», որտեղ ձևավորվել է թուրքական ինքնությունը:

Թուրքական աշխարհի ինստիտուցիոնալ ինտեգրացիայի երկրորդ խոչընդոտ «Նեզավիսիմայա գազետան» համարում է Կենտրոնական Ասիայի թուրքախոս երկրների էլիտաների քաղաքական հավակնոտությունը: Ըստ ռուսաստանցի հեղինակի, հատկապես Ուզբեկստանը և Ղազախստանը, որ ինքնաբավության բավարար ռեսուրսներ ունեն, չեն կարող ընդունել կառավարման վերազգային ինստիտուտների գերակայությունը և զիջել ինքնիշխանությունը։

Այս դիտարկումներն ուշագրավ են նրանով, որ հրապարակայնացվում են ԹՊԿ Գաբալայի և ԱՊՀ, ինչպես նաև՝ Ռուսաստան-Կենտրոնական Ասիայի գագաթնաժողովից հետո: Չափազանց կարևոր է, որ հրապարակման հեղինակը բացառում է եկող տարի Ադրբեջանում թուրքախոս պետությունների համատեղ զորավարժություններ անցկացնելու հավանականությունը:

Այդ գաղափարի հեղինակն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է, նա նման առաջարկություն արել է ԹՊԿ Գաբալայի գագաթնաժողովում: Կարելի է ենթադրել, որ Դուշանբեում Վլադիմիր Պուտինը Կենտրոնական Ասիայի թուրքախոս պետություններին համոզել է, որ Ալիևի նախաձեռնությունը չպաշտպանեն:

Այն դեպքում, երբ ադրբեջանական քարոզչությունը պնդում է, որ Պուտին-Ալիև հանդիպումը «բարձրացրել է Ադրբեջանի ազգային հեղինակությունը և միջազգային վարկը», ռուսաստանյան հեղինակավոր պարբերականի հրապարակումից հակառակն է բացահայտվում. Ռուսաստանի նախագահին հաջողվել է թուրքական պետությունների միջև տարաձայնությունները որոշակիորեն կապիտալիզացնել: Բայց դա, ըստ էության, միջանկյալ հաջողություն է: «Թուրանի բանակի» ստեղծումը կանխելու համար ոչ միայն Ռուսաստանը, այլև ուժի մյուս բևեռները պետք է կոնսենսուսի հասնեն: Բայց կհասնե՞ն:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test