«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի պաշտոնանկությունից հետո առաջիկայում Էջմիածինը կունենա նոր ղեկավար։ Մայիսից այս պաշտոնը թափուր էր։
Նոյեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունների համար գլխավոր մրցակիցը համարվում է «Հայ Յեղափոխական Դաշնակցության» և «Առաջ» աջակենտրոն կուսակցության «Հաղթանակ» դաշինքի ցանկը գլխավորող Սևակ Խաչատրյանը: Բանն այն է, որ Խաչատրյանը Էջմիածինում համակիրների մեծ բանակ ունի ու, ըստ իշխանությունների սոցիալական հարցումների, Խաչատրյանը առաջատար դիրքերում է: Մեր աղբյուրները նշում են՝ իշխանությունների թեկնածուն` Արգիշտի Մեխակյանը, ևս մտահոգված է Խաչատրյանի ռեյտինգով:
Հիմա իշխանություններն ամեն բան անում են Սևակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու, նրան ամեն կերպ վարկաբեկելու համար:
Հավելենք, որ Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում արդեն 6 քաղաքական ուժ մասնակցելու հայտ է ներկայացրել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test