Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Թրամփը հարավ-կովկասյան անվտանգության ինստիտուցիոնալ երաշխի՞ք է ստեղծում 1in.am 1in.am

time
Թրամփը հարավ-կովկասյան անվտանգության ինստիտուցիոնալ երաշխի՞ք է ստեղծում

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնում է Մերձավոր Արևելք: Նա նախ կայցելի Իսրայել: Նախատեսված է, որ Թրամփը ելույթ կունենա Քնեսեթում, որտեղ էլ կհանդիպի իսրայելցի պատանդների հարազատներին, ապա կուղևորվի Կահիրե:

Նույն օրը, տեղական ժամանակով 12:00-ին ՀԱՄԱՍ-ը ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով ազատ կարձակի իսրայելցի կենդանի մնացած 20 պատանդներին, որից հետո Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի կունենա Գազայում պատերազմի ավարտի մասին քաղաքական հայտարարության ստորագրման պաշտոնական արարողությունը:

Axsios-ը, հղում անելով պետական դեպարտամենտի, ինչպես լրատվամիջոցն է ձևակերպել՝ «միանգամայան վստահելի աղբյուրներին», հայտնում է, որ Միացյալ Նահանգներն «զգալիորեն ընդլայնել է հանդիսության մասնակիցների ցուցակը»: Ըստ այդմ՝ Կահիրե են հրավիրվել Ճապոնիան, Իսպանիան, Հնդկաստանը, Հունգարիան, Սալվադորը, Կիպորսը, Հունաստանը, Քուվեյթը, Բահրեյնը, Կանադան, «ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը»: Լրատվամիջոցի տեղեկություններով, «երրորդ կողմի միջոցով հրավեր է փոխանցվել նաև Իրանին»:

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա Գազայում պատերազմին վերջ տալու մասին հայտարարության ստորագրման հանդիսավոր արարողությանը Հայաստանին և Ադրբեջանին ներկա գտնվելու հրավերը չափազանց մեծ նշանակություն է ստանում:

Մանվանդ եթե նկատի ունենանք, որ Կահիրեում են գտնվելու ինչպես Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահները, այնպես էլ Մեծ Բրիտանիայի վարչապետը և Գերմանիայի կանցլերը:

Աչքի է զարնում, որ Կահիրե չեն հրավիրվել Ռուսաստանը և Չինաստանը, ինչը վկայում է, որ Գազայում պատերազմի ավարտը և մերձավորարևելյան կարգավորումը, կարելի է ասել, «քաղաքակրթական սահման դնում» Վաշինգտոնի և Մոսկվայի ու Պեկինի միջև:

Միացյալ Նահանգներն, այսպիսով, մերձավորարևելյան սկզբունքային կարգավորման պատասխանատվությունը հասցեագրում է և արաբա-իսլամական աշխարհին, և Եվրոպային, և Գլոբալ հարավին: Եթե Հայաստանը և Ադրբեջանն, իրոք, հրավիրված են Կահիրեի արարողությանը, ապա կարելի է ասել, որ Դոնալդ Թրամփը միջազգայնացնում է օգոստոսի 8-ի հայ-ադրբեջանական և ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան քաղաքական համաձայնությունները: Դա կարող է վերաճել Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության ինստիտուցիոնալ երաշխիքի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test