Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի օրենսդրական հարցերով բյուրոյի բարձրաստիճան պաշտոնյա Փոլ Դ. Գուալիանոնեի նամակում Պետդեպարտամենտը ստանձնել է Արցախի վերաբերյալ կարևոր հանձնառություններ՝
1) «Թրամփի վարչակազմը հանձնառու է խրախուսել երկու [Հայաստան և Ադրբեջան] կառավարություններին՝ ապահովելու էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ՝ կայուն խաղաղության համատեքստում»։
2) «Մենք ուշադիր հետևում ենք Ադրբեջանում կալանավորված էթնիկ հայերի դատավարություններին, և Բաքվում ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաները հնարավորության դեպքում մասնակցում են դատական նիստերին»։
3) «Վերջապես, մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը՝ պաշտպանել հայկական ժառանգության հուշարձանները Լեռնային Ղարաբաղում»։
Պետդեպարտամենտի նամակն արդյունք է ամերիկահայ համայնքի շարունակական ջանքերի և լոբբիստական գործունեության։
ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, ք․գ․թ․ Գևորգ Ղուկասյանը 168ТV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց, որ բուն պրոցեսին նախորդել էր 87 կոնգրեսականների կոչը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ամիսներ տևած աշխատանքի արդյունքում․
«Այն չի կատարվել միայն Հայ դատի հանձնախմբի կողմից, այլ տասնյակ-հազարավոր ամերիկահայերի ներգրավմամբ, ինչն ապահովվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի կողմից»։
Գևորգ Ղուկասյանը նկատեց՝ ամիսներ շարունակ հայտարարել են, որ արցախահայերի վերադարձի իրավունքը միջազգային հարաբերություններում ունի ընկալում, և իբրև օրինակ բերում էին ԵՄ, Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի տարբեր մարմինների կողմից ընդունված որոշումներ և բանաձևեր, ՀՀ իշխանությունները շարունակում են պնդել, թե արցախցիների վերադարձի իրավունքի հարցն իրատեսական չէ․
«Այս ամենին գումարվում է նաև ԱՄՆ-ը, որի միջնորդությամբ օգոստոսի 8-ին որոշ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին։ Այսինքն՝ այստեղ ևս բացահայտվում է ՀՀ իշխանությունների սուտն ու կեղծիքն առ այն, որ արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը չունի միջազգային ընկալում և սատարում։ Սա նաև մեր ժողովրդի, մեր պետության ամոթն է, որ արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովման կոչ ԱՄՆ իշխանություններն անում են ոչ միայն Ադրբեջանին, այլև Հայաստանի Հանրապետությանը։ Սա իսկապես համազգային ամոթ է, որ ՀՀ-ում, ցավոք սրտի, համապատասխան ուշադրության չարժանացավ հասարակական, քաղաքական շրջանակների կողմից»։
Մանրամասները՝ի տե 168TV-սանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test