Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մարդուն սպանում են ոչ միայն իր տան առջև, այլև նույնիսկ Աստծո տանը hraparak.am hraparak.am

time
Մարդուն սպանում են ոչ միայն իր տան առջև, այլև նույնիսկ Աստծո տանը

Համակարգիչը միացնելուց հետո իմացա, որ այսօր մայրաքաղաքի տոնն է, չնայած չեմ հիշում թե որ ամյակն է: Իսկ նախկինում՝ երբ երիտասարդ էի, մասնակցում էի տոնական միջոցառումների կազմակերպմանը:

Ավելի ուշ, ամուսնանալուց ու երեխա ունենալուց հետո նրան էի տանում: Երբ մեծացավ՝ ինքն էր ընկերական շրջապատով գնում: Ու արդեն ես չէի գնում, բայց որոշակի տոնական տրամադրությունը մնում էր:

Դա, բնականաբար, մինչև երբեմնի «դուխով» Նիկոլի գերագույն հրամանատարությամբ 44-օրյա պատերազմն էր: Որից հետո ինձ համար տոնական օր չեն ո՛չ մայրաքաղաքի օրը և ո՛չ էլ հատկապես Ամանորն ու ծննդյանս օրը: Հատկապես, քանի որ հիսունից հետո այդ երկու տոները նշելուց հիշում ես, որ մեկ տարով էլ մեծացար: Իսկ դա հաստատ ուրախության առիթ պարգևել չի կարող:

Նույնիսկ, եթե վերացարկվենք անձնականից, ու վերադառնանք մայրաքաղաքի տոնին: Ու այդ դեպքում «իրական» Հայաստանի «մեծարգո» վարչապետի կողմից բոլորին բարի լույս և լավ Էրեբունի-Երևանի օր մաղթելն ոչինչ ավելի փչացնել արդեն չի կարող:

Չի կարող, քանի որ դրա նախորդ օրը հայը հայոց եկեղեցում մեկ ուրիշ հայի է սպանում: Երբ թուրքն ու մնացած անհավատներն էին դա անում՝ խեղճանում ես, բայց ընկալում, որ դա հենց խեղճության արդյունքն է: Իսկ երբ դա տեղի է ունենում ազգային անկախ պետությունում իբրև թե ազգային իշխանության օրոք՝ հերթական անգամ մտածում ես, որ առկա է ինչ-որ սխալ բան, շատ մեծ սխալ բան: Որովհետև եկեղեցին ոչ թե մեղք գործելու (Չարենցավանի եկեղեցում ինչ-որ մեկը դանակի մահացու հարվածներ է հասցրել ավտովթարի հետևանքով մահացածի կնքահորը) վայր է, այլ Աստծո հետ հոգեպես մերձենալու և մեղքերի քավության օջախ: Եվ եթե մի կողմ դնենք աստվածամերժության խորհրդային տարիները, ապա ես չեմ հիշում որևէ դեպք, որ հայը հային սպանած լիներ եկեղեցում: Դա այն կարմիր գիծն էր, որը հատել ոչ միայն արտաքնապես չէր թույլատրվում, այլև մարդն ինքն իր մեջ չէր գնում այդ քայլին:

Ինչևէ, մենք կարող ենք մեզ «շնորհավորել», որ կարողացանք հատել հերթական կարմիր գիծը: Ինչը, վստահաբար, պայմանավորված չէ նախկիններով. այս ամենը սկիզբ առավ 2018-ից, երբ պետության ղեկավարի, ով էլ նա լիներ, խոսույթը «հարստացավ» այնպիսի արտահայտությամբ, ինչպիսին, ասենք, «վնգստացո դատավորն» է: Ինչը երբեք չէր գործածվել ո՛չ մերժված Սերժի և ո՛չ էլ նրա նախորդների օրոք: Քանի որ կար հասկացողություն, որ կյանքի հետ զուգընթաց էվոլյուցիոն ճանապարհով և աստիճանաբար վերափոխվում է նաև դատական համակարգը: Կարմիր գիծ հատելը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ պետության գործադիր իշխանության ղեկավարը կարող է պաշարել Ազգային ժողովի շենքը կամ իր համախոհներին կոչ անել շրջափակել դատարանները: Որ ազգային անվտանգության և քննչականի ղեկավարների հետ քննարկել որևէ մեկին՝ ով էլ նա լիներ, քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Իհարկե, ինչ որ մեկը կարող է հարցնել, թե ինչ առնչություն ունի եկեղեցում սպանությունն այդ ամենի հետ: Առնչությունն այն է, որ երբ պետությունում վերանում է օրինավորությունը վերին ատյաններում, ապա շարքային քաղաքացիները դրան արձագանքում են «ինչո՞վ եմ ես պակաս» մտայնությամբ: Այդ երևույթին բախվել եմ նախկինների օրոք, երբ ոստիկանությունն արդեն որերորդ անգամ արշավ էր սկսում ավտոմեքենաների ոչ գործարանային մգեցված ապակիների դեմ, դրանց վարորդները հենց այդ գաղափարն էին առաջ քաշում՝ նկատի ունենալով նրանց, ովքեր վեր էին օրինավորությունից: Բայց դա ընդամենը մգեցված ապակիների խնդիր էր և ոչ թե պետական կառույցների շենքերը շրջափակելու կամ մարդկանց ապօրինի կալանավորման խնդիր: Իսկ եթե հասարակությունում տիիրող մթնոլորտը կեղտոտվում է, ապա դրա առանձին անդամների միջև վրեժխնդրությունը կարող է պայմանավորված լինել ոչ միայն քաղաքական, այլև զուտ անձնական նկատառումներով:

Իսկ դրանից հետո մարդուն կարող են սպանել ոչ միայն իր տան առջև, այլև նույնիսկ Աստծո տանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test