Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և նախագահ Հերցոգն անձամբ կդիմավորեն Թրամփին օդանավակայանում tert.am tert.am

time
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և նախագահ Հերցոգն անձամբ կդիմավորեն Թրամփին օդանավակայանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և երկրի նախագահ Իցխակ Հերցոգը վաղը տեղական ժամանակով ժամը 09:20-ին Բեն Գուրիոն օդանավակայանում կդիմավորեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով Նեթանյահուի գրասենյակին։

Նախատեսվում է, որ Թրամփը Իսրայելում կմնա չորս ժամից պակաս։ Ժամը 10:15-ին Նեթանյահուն և Թրամփը հանդիպում կունենան վարչապետի գրասենյակում։ Այնուհետև, ժամը 10:45-ին, նրանք Քնեսեթում կհանդիպեն պատանդների ընտանիքների հետ։

Ժամը 11:00-ին Թրամփը, Նեթանյահուն, Քնեսեթի խոսնակ Ամիր Օհանան և ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը ելույթ կունենան լիագումար նիստում։ Ժամը 13:00-ին Հերցոգը և Նեթանյահուն օդանավակայանից կճանապարհեն Թրամփին։

Հիշեցնենք, որ Իսրայել այցից հետո ԱՄՆ նախագահը կմեկնի Եգիպտոս, որտեղ նախատեսված է Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողով՝ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ։

Ավելի վաղ Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը հայտնել էր, որ գագաթնաժողովին հրավիրվել են նաև Հայաստանը, Ադրբեջանը և Իրանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test