Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

20 ՏԱՐԻ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԳՐԵՄՄԻ»-ՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ 168.am 168.am

time

Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը (ՇՈՒՇԱՆ) ստեղծել է «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները, որոնք ամերիկյան AFL Music-AFL Productions-ը ներկայացրել է Recording Academy-ի 68-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության (2026 թ.) «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում։

20 ՏԱՐԻ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԳՐԵՄՄԻ»-ՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

168TV-ի հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ «Գրեմմի»-ին մասնակցելը երազանք էր, ինչը կատարվեց։

20 ՏԱՐԻ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԳՐԵՄՄԻ»-ՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«20 տարուց ավելի է՝ երազում էի այդ մասին։ Ուզում էի կամերային երաժշտության մեջ լինել այնպիսին, որ կարողանամ ասել՝ հիմա ժամանակն է, ես պատրաստ եմ»,- ասաց կոմպոզիտորը։ Իսկ թե ինչո՞ւ որոշվեց մոնո-օպերա ներկայացնել` Շուշան Սարգսյանը մանրամասնեց.

«Ավետ Տերտերյանի կինը հրաշալի երաժշտագետ էր, մեկ անգամ ասաց՝ տարիներ անց դու կսկսես գրել մոնո-օպերաների ժանրում, ես վստահ եմ։ Ու կանես այն, ինչ դեռ չի արվել։ Այդպես էլ եղավ։ Երաժշտությունը ոչ միայն գեղեցիկ ու պրոֆեսիոնալ պետք է լինի, այլև երգչի ձայնին հարմար։ Եվ քանի որ մոտ 20 տարի առաջ, չգիտեմ՝ ինչու, պլանավորել էի, որ պետք է «Գրեմմիի» մասնակցեմ 2025-2026թթ., մի օր արթնացա ու հասկացա՝ հիմա ժամանակն է։

«Dialogue» մոնո-օպերան ունիկալ է նրանով, որ համաշխարհային երաժշտության մեջ առաջին նմուշն է՝ գրված բարիտոնի համար։ Երկու օպերաների դեպքում էլ հրաժարվել եմ տեքստից և աշխատել եմ հնչյուններով, որոնք մեր այբուբենի հնչյուններն են, և նրանց մեջ շատ մեծ ուժ կա։ Կարծում եմ՝ այդ հնչերանգները շատ հետաքրքիր են դարձնում իմ մտահղացումը։

20 ՏԱՐԻ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԳՐԵՄՄԻ»-ՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բեմականացման համար հետաքրքիր մտքեր կան. լինելու է շատ արդի, միևնույն ժամանակ խորքային՝ հիմնված մեր մշակութային և կոմպոզիտորական դպրոցի ակունքների վրա։ Ասել է թե՝ կլինի մոդեռն, բայց արմատները չմոռանալով։ Հույս չունեի, որ երկու մոնո-օպերաները կանցնեն, բայց անցան»։

Կոմպոզիտորը շեշտեց` իր կարևոր նպատակն է՝ հաղթել «Գրեմմի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test