Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մերձավորարևելյան պատերազմն ավարտվո՞ւմ է, թե՞ մտնում կուլիսային մրցակցության փուլ 1in.am 1in.am

time
Մերձավորարևելյան պատերազմն ավարտվո՞ւմ է, թե՞ մտնում կուլիսային մրցակցության փուլ

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն օրերս մասնակցել է Քեմբրիջում կազմակերպված «Հունաստանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները» խորհրդաժողովին: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Իր ելույթում նա առաջարկել է ստեղծել Մեծ Բրիտանիա-Հունաստան-Հնդկաստան «ռազմա-ծովային համագործակցություն»: Դենդիասի գնահատմամբ, դա կամրապնդի Միջերկրականի արևելյան հատվածում բրիտանա-հունական գործակցության ամրապնդմանը, իսկ Հնդկաստանը «կստանա տարածաշրջանում ինստիտուցիոնալ ներկայացվածության հնարավորություն»:

Հունաստանի պաշտպանության նախարարն իր տեսակետն ամրապնդել է նրանով, որ չնայած ՆԱՏՕ-ի անդամ երկրների մայրաքաղաքներում Թուրքիան ճանաչվում է հուսալի գործընկեր, Անկարան, այնուամենայնիվ, ջերմ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Դենդիասը նույնիսկ առաջարկել է դիմել արհեստական բանականության օգնությանը՝ կանխատեսելու համար, թե քսան-երեսուն տարի հետո ինչ է իրենից ներկայացնելու Թուրքիան:

Չափազանց կարևոր է, որ Հունաստանի պաշտպանության նախարարի «քեմբրիջյան դոկտրինին» զուգահեռ իսրայելական մամուլում տեղ է գտել ԶՈՒ ԳՇ վերլուծականից մի քանի եզրակացություն:

Իսրայելցի ռազմական փորձագետները, ըստ այդմ, ահազանգել են, որ Թուրքիան ընդհուպ մոտեցել է ռազմա-տեխնոլոգիական ինքնաբավության սահմանագծին, ինչը հանգեցնելու է տարածաշրջանում ուժերի բոլորովին նոր հարաբերակցության:

Թուրքական աղբյուրներն իրենց հերթին կասկածում են, որ Իսրայելը Միջերկրականի արևելյան հատվածում Հունաստանի և Կիպրոսի հետ ձեւավորում է հակաթուրքական ռազմական դաշինք: Ավելի վաղ Թուրքիան այդ նախագծի հովանավոր էր դիտարկում Ֆրանսիային:

Երևում է, ներկայումս Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի ակնկալիքները վերաուղղորդվում են դեպի Մեծ Բրիտանիա: Միջազգային մամուլում կայուն տեսակետ կա, որ Լոնդոնը «նախապատրաստվում է դեպի Մերձավոր Արևելք վճռական ցատկի»:

Հունաստան-Թուրքիա, Իսրայել-Թուրքիա սկզբունքային «մրցակցության» մասին հրապարակումները նախորդում են Միացյալ Նահանգների Մերձավոր Արևելք այցին, որի ընթացքում նախատեսված է նրա մասնակցությունը Կահիրեում գումարվող խորհրդաժողովին: Հրավիրված են նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը, Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը, մոտ մեկ տասնյակ արաբական երկրների առաջնորդներ:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test