Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Եթե այդ մարդիկ ահաբեկիչներ են եղել, ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն հարաբերվել նրանց հետ, ինչպե՞ս է Հայաստանը նրանց անունից ստորագրել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. Սահակյան 168.am 168.am

time

Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներն իրար հերթ չտալով՝ գրում էին, թե հայ գերիները Բաքվի դատարանին միջնորդել են՝ որպես վկա հրավիրել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին, ռուս խաղաղապահ գեներալներին, Անջեյ Կասպրչիկին։ Ավելի ուշ այս տեղեկությունները վերահրապարակվել էին նաև հայկական լրատվամիջոցներում։

Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր գերիների «դատավարությանը» ներկա են լինում միայն ադրբեջանական պետական ու իշխանամերձ լրատվամիջոցները, և հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:

«Բոլորի համար հասկանալի է, որ տվյալ դատավարությունները կեղծ և շինծու են, և մի քանի անգամ եղել է, որ դատավարությունից ինչ-որ դրվագներ հրապարակեն։ Այսինքն՝ դատավարությունը կարող է տևել 3-4 ժամ, բայց ընդհանուր հարցաքննությունից տալիս են 1-2 նախադասություն՝ կոնտեքստից առանձնացված։

Նույնկերպ էլ վերջին հայտարարություններն են, ըստ որոնց, իբրև հայրս միջնորդել է՝ կանչել Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Իրականում դա այդպես չէ․ դատավարության ընթացքում շոշափել են Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ ՄԽ հայտարարարությունները և դրանց հիման վրա ցանկացել են նոր մեղադրանք առաջադրել, և այդ դատավարության ժամանակ հայրս ասել է՝ եթե ուզում եք այդ հայտարարությունները կցեք գործին, ապա այդ դեպքում ավելի լավ է տեսակապով խոսեք այդ մարդկանց հետ, և այն հարցերը, որոնք ուղղում են իրեն, ուղղեն տվյալ մարդկանց։ Հետո ադրբեջանցիներն արդեն այլ կերպ են դա հրապարակում»,- 168.am-ի հետ զրույցումասել էր Դավիթ Բաբայանի որդին՝ Տիգրան Բաբայանը։

«Պրեսսինգ» հաղորդաշարում հյուրը՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով թեմային՝ ասաց՝ Նիկոլ Փաշինյանին ու ԵԱՀԿ Մինսկի խմբին (ՄԽ) հարցաքննելու միջնորդությունները տակտիկական քայլ են եղել, եթե, իհարկե, վստահենք առկա տեղեկատվությանը:

Եթե այդ մարդիկ ահաբեկիչներ են եղել, ինչպե՞ս է ԵԱՀԿ-ն հարաբերվել նրանց հետ, ինչպե՞ս է Հայաստանը նրանց անունից ստորագրել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. Սահակյան

«Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտեր, որ դրանք մերժվելու են, բայց այդ միջնորդությունները կարևոր էին, որ նրանց գործողություններն ահաբեկչություն չորակվեն, որովհետև եթե իրենց գործողություններն ահաբեկչական են եղել, ուրեմն հանցակիցների այլ շրջանակ էլ պետք է փնտրել։ Հարց է առաջանում՝ եթե այդ մարդիկ ահաբեկիչներ են եղել, ինչպե՞ս է ԵԱՀԿ Մինսկի խումբը հարաբերվել նրանց հետ, ինչպե՞ս են այլ պետություններ բանակցել, պայմանագրեր կնքել նրանց հետ, ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունը նրանց անունից ստորագրել Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը։

Կարծում եմ՝ այս միջնորդությունը ներկայացնելով՝ նպատակ են ունեցել, որ թեև Ադրբեջանի դատարաններում դատում են Արցախի ինքնորոշման իրավունքը, այն երբեք չի կարող ահաբեկչական միավոր լինել, այլապես պետք է դատվեն նաև Մինսկի խմբի բոլոր համանախագահները»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test