Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մահացել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը mamul.am mamul.am

time
 Մահացել է ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը

Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հոկտեմբերի 3-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Newspress-ը, հոկտեմբերի 3-ին պատահար էր տեղի ունեցել Սևան-Երևան ճանապարհին: Ընտանիքի հետ Երևան ուղևորվելիս ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը ճանապարհին ոզնի է նկատել: Ցանկանալով ոզնուն հեռացնել ճանապարհից, որպեսզի կենդանուն վրաերթի չենթարկեն, նա կանգնեցրել է իր վարած մեքենան ու իջել մեքենայից: Եպիսկոպոսյանը մոռացել է փոխանցման տուփը փոխադրել կայանման վրա, և մեքենան առաջ է ընթացել: Եպիսկոպոսյանը փորձել է բացել դուռը, որպեսզի կարողանա կանգնեցնել թափ հավաքող մեքենան: Մեքենայի թափից, սակայն, դուռը հարվածել, գետնին է գցել նրան և վերջինս ընկել է սեփական մեքենայի տակ: Մեքենայի հետևում նստած` ընտանիքի անդամներից մեկը առաջ է եկել ու կանգնեցրել մեքենան: Վրաերթի հետևանքով Եպիսկոպոսյանը գանգուղեղի կոտրվածք էր ստացել, նրա վիճակը ծանր էր:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test